Արմինֆո. Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին հիշեցրել է, թե ում շահերը նա պետք է պաշտպանի Բաքու կատարած այցի ընթացքում:
"Հուսով եմ, որ ԵՄ հատուկ դեսպանորդ Տոյվո Կլաարը չի մոռանա, որ պետք է պաշտպանի Եվրախորհրդարանի լայն աջակցություն վայելող դիրքորոշումը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման վերաբերյալ Միջազգային դատարանի որոշումը։ Վերջին սպանությունները ևս մեկ վկայություն են այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ", - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Նատալի Լուազոն՝ մեկնաբանելով Բաքու ժամանելու մասին Կլաարի հաղորդագրությունը։
Ավելի վաղ Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը քննադատել էր Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և կասկածել նրա անկողմնակալությանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Տոյվո Կլաարը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր. " Ես վերադարձա Բաքու։ Անհամբերությամբ սպասում եմ բովանդակալից հանդիպումների Ադրբեջանի ղեկավարության հետ ՝ Մյունխենի հանդիպումներից հետո խաղաղության գործընթացն առաջ մղելու համար։ Մահվան ելքով այսօրվա միջադեպը ընդգծում է կայունության և արդար խաղաղության հասնելու համար բանակցությունների առաջխաղացման հրատապությունը»:
Նշենք, որ մարտի 5-ին 'ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խումբը կրակ է բացել Արցախի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հերթապահ ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի զոհվել է Արցախի ՆԳՆ ոստիկանության երեք աշխատակից ։ Եվս մեկ ոստիկան ծանր վիրավորում է ստացել: Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել են թշնամական կողմի ամինչև 8 կորուստի մասին։