Արմինֆո. Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի նոր գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն այցով գտնվում է Ադրբեջանում: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը։
Բաքու այցի շրջանակում Լուիս Բոնոն հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ այլ պաշտոնատար անձանց հետ: Այցի նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջ մղումն է։ Այնուհետև Բոնոն կայցելի Թբիլիսի և Երևան։
Հավելենք, որ այսօր Բաքվում է գտնվելու նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: