Արմինֆո. Միացյալ Նահանգների կառավարությունը կոչ է արել ընկերություններին պարտավորվել պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ուկրաինա Մոսկվայի ներխուժումից հետո: ԱՄՆ-ը նախազգուշացնում է, որ, հակառակ դեպքում, դա կարող է հանգեցնել հնարավոր դատական հետապնդումների կամ հարկադրանքի բնույթի միջոցների, հաղորդում Է Reuters-ը:
ԱՄՆ արդարադատության, առևտրի նախարարությունների և Գանձապետարանի համատեղ ծանուցման մեջ ասվում է, որ "բոլոր տեսակի ընկերությունները պետք է պատասխանատու գործեն՝ կիրառելով խիստ վերահսկողություն պահանջների կատարման նկատմամբ":
Նշվում է, որ ձեռնարկությունները պետք է տեղյակ լինեն Ռուսաստանի դեմ սահմանափակումները եւ պատժամիջոցները շրջանցելու համար կիրառվող մարտավարություններին, ներառյալ կեղծ ընկերությունների, կեղծանունների օգտագործումը եւ առաքման մասին տեղեկատվությունը թաքցնելը:
Գերատեսչությունում հայտարարել են, որ "չարագործները շարունակում են Ռուսաստանի հետ կապված պատժամիջոցները եւ արտահանման վերահսկողությունը շրջանցելու փորձերը", այդ թվում ՝ երրորդ կողմերի միջնորդությամբ: Շանուցման մեջ հիշատակվում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Հայաստանը, Թուրքիան եւ Ուզբեկստանը, որոնք օգտագործվել են որպես "փոխադրման կետեր" ՝ դեպի Ռուսաստան կամ Բելառուս "արգելված ապրանքների ապօրինի վերաուղարկման համար":
Reuters-ը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները, Եվրոպան և այլ գործընկերներ, ձգտելով տնտեսական վնաս հասցնել Մոսկվային, բազմաթիվ պատժամիջոցներ են սահմանել մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ՝ այն բանից հետո, երբ մեկ տարի առաջ ռուսական զորքերը ներխուժեցին Ուկրաինա: Պատժամիջոցները սառեցնում են ԱՄՆ-ի ցանկացած ակտիվ և խոչընդոտում են պատժամիջոցների ենթակա կողմերի հետ բիզնես վարելուն: