


Արմինֆո. Նյու Դելիում "Ռայսինի երկխոսություն" 8-րդ միջազգային համաժողովի հարթակներում կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը Հայաստանի արտաքին գործերի նախարար արատ Միրզոյանի հետ:
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր: "Հստակեցվել են դիրքորոշումները միջազգային հարթակներում, ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համագործակցության առաջմղման նկատմամբ։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների շուրջ ։ Նշվել է հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերի ակտիվացման հրատապությունը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների համաձայն։ Բանակցություններն ընթացել են բարեկամության և վստահության մթնոլորտում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել դիվանագիտական գծով հետագա շփումների մասին", - հավելել են ՌԴ ԱԳՆ-ում։



