Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի որոշմամբ մարտի 12-ից դադարեցվում են Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար Խաչատուր Կիրակոսյանի լիազորությունները:
Փաստաթղթի համաձայն, լիազորությունները դադարեցվում են՝ ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով, այսինքն, օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալու կապակցությամբ։
Կիրակոսյանը գլխավոր քարտուղար էր նշանակվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2021 թվականի ապրիլին։