


Արմինֆո. Լաչինի միջանցքով ավտոմեքենաների անարգել երթեւեկության վերականգնման եւ միջանցքի նպատակային օգտագործման փաստի հաստատման հարցը քննարկվել է այսօր Ադրբեջանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչների եռակողմ հանդիպման ժամանակ:
Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, կողմերը քննարկել են նաև էլեկտրաէներգիայի և գազի անխափան մատակարարմանը վերաբերող հարցեր։ Բացի այդ, հանդիպման շրջանակներում քննարկվել է Դրմբոն և Կաշեն հանքավայրերում ադրբեջանական կողմի ներկայացուցիչների կողմից շրջակա միջավայրի մոնիթորինգի հնարավորությունը։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության, լարվածության թուլացման, տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղիների որոնման վերաբերյալ:



