Արմինֆո.ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Աթենքին՝ երկու գնացքներին առնչվող ողբերգական միջադեպի կապակցությամբ։
«Խորապես վշտացած եմ Հունաստանում գնացքների ողբերգական բախման մասին հաղորդման առնչությամբ, որը տասնյակ կյանքեր է խլել: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին և մերձավորներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին: Հայաստանը սատարում է եղբայրական Հունաստանին և նրա ժողովրդին այս ողբերգական պահին", - գրել է Միրզոյանը։
Հունաստանի կենտրոնական Տեմպե քաղաքի մերձակայքում երկու գնացքների բախման հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել, առնվազն 85-ը՝ վիրավորումներ ստացել: Այդ մասին հաղորդել է հրշեջ ծառայության ներկայացուցիչ Վասիլիս Վատրակոգիանիսը՝ մամուլի ասուլիսի ժամանակ: "Տարհանման գործընթացը շարունակվում է և իրականացվում է շատ բարդ պայմաններում ՝ երկու գնացքների բախման լրջության պատճառով",- ասել է նա, հավելելով, որ այրվածքների բուժման մեջ մասնագիտացած հիվանդանոցային բաժանմունքները բերվել են բարձր պատրաստության: