Արմինֆո. Լաչինի միջանցքի գործունեության ռեժիմը պետք է ամբողջությամբ համապատասխանեցեք 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի առաջին եռակողմ հայտարարության դրույթներին: Այդ մասին փետրվարի 28-ին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու ադրբեջանական կողմի առաջարկին։
«Սա նշանակում է բացառապես քաղաքացիական եւ հումանիտար բեռների ու քաղաքացիական անձանց ազատ տեղաշարժն ապահովելու անհրաժեշտություն: Մենք հենց դրան ենք ձգոտւմ հասնել մեր շփումներում, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գծով։ Այնտեղ չի նախատեսվում ինչ-որ անցակետերի ստեղծում, սակայն կա տեխնիկական միջոցներով կասկածները վերացնելու հնարավորություն՝ առ այն, որ միջանցքն իրականում օգտագործվում է ըստ նշանակության", - ասել Է Լավրովը, հավելելով, որ այդ հարցին անդրադարձել է ադրբեջանցի գործընկերոջ հետ բանակցություններում։ Ընդ որում, նա ընդգծել է, որ տեխնիկական հարցերը երկրորդական նշանակություն ունեն։
Նշենք, որ ադրբեջանական կողմը մտացածին պատրվակով արդեն 78 օր շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Իսկ Մյունխենում Ադրբեջանի ղեկավարը հայտարարեց, որ հայկական կողմին առաջարկել է անցակետ տեղադրել Լաչինի միջանցքում։ Իսկ Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ միջանցքի վերաբերյալ բոլոր կարգավորումներն ամրագրված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, և Երևանը մտադիր չէ մասնակցել այդ հարցի շուրջ որևէ լրացուցիչ բանակցությունների։