Արմինֆո. Ռուսաստանն առայժմ պահպանում է իր դերը հայ - ադրբեջանական բանակցություններում, չի կարող չխաղալ թեկուզ այն պատճառով, որ Արցախում ռուս խաղաղապահներ են կանգնած։ Այդ մասին փետրվարի 28-ին լրագրողներին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը մասնակցում է Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին։
Միեւնույն ժամանակ, խոսնակն ավելորդ է համարել Մոսկվայի չափազանց նյարդային արձագանքը, երբ մյուս կողմը փորձում է անել ինչ-որ դրական բան: «Ես գտնում եմ, որ այդ արձագանքը շատ ավելի զգացմունքային է, որը չի համապատասխանում մեծ խաղացողին: Նրանք պետք է ավելի հանգիստ լինեն
և զուսպ, հասկանան իրավիճակը, հասկանան, որ Հայաստանն ունի սեփական շահեր, սեփական անվտանգության խնդիրներ, որը անհրաժեշտ է ապահովել՝ անկախ աշխարհաքաղաքական որևէ միտումներից, ցանկություններից կամ խանդից", - ասել է Սիմոնյանը։
Նա հավելել է, որ Հայաստանը միայն կողջուներ, եթե երրորդ կողմն աջակցեր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: "Ուղղակի՝ ողջ հարցն այն է, որ այն կողմը, որը կարող էր խնդիրը լուծել, Ռուսաստանն է, երկկողմ պայմանագրերին համապատասխան, հենց Մոսկվան է պետության տարածքային ամբողջականության և անվտանգության ապահովման երաշխավորը, այստեղ՝ Հայաստանում է գտնվում ռուսական 102-րդ ռազմակայանը, և այս ֆոնին հարց է առաջանում, թե՝ որտեղ եք դուք, ինչու ակտիվություն չեք ցուցաբերում։ Եթե չեք կարող, ապա պետք է բացեիբաց հայտարարեք այդ մասին, միգուցե, նստենք բանակցությունների սեղանի շուրջ և միասին ելք գտնենք իրավիճակից։ Բայց, ցավոք, տեսնում ենք այն, ինչ տեսնում ենք", - եզրափակել է ԱԺ նախագահը: