Արմինֆո.Այսօր առավոտյան Իրանի հյուսիս-արևմուտքում, արևմուտքում, արևելքում, հարավում, հյուսիսում և կենտրոնում սկսվել են երկրի ռազմաօդային ուժերի զորավարժություններ՝ "Modafan-e Aseman-e Velayat-1401" (երկնքի պաշտպանները Գերագույն դատարանի հովանու ներքո):
"Բանակի հակաօդային պաշտպանության ուժերը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը եւ բանակի ռազմաօդային ուժերը Հաթամ ալ Անբիայի ՀՕՊ բազայի հրամանատարությամբ եւ ղեկավարությամբ մասնակցում են զորավարժություններին",-հաղորդել է զորավարժությունների ներկայացուցիչ երկրորդ բրիգադային գեներալ Աբբաս Ֆարաջպուրը:
Նրա խոսքով ՝ զորավարժությունների առաջին փուլի ընթացքում պաշտպանական համակարգերը պատրաստ են իրենց առջև դրված խնդրի կատարմանը օպերատիվ ուժերի առաջադրման և արձագանքման մոտեցմամբ ՝ պահպանելով պասիվ պաշտպանության սկզբունքները հակառակորդին մոլորեցնելու համար: Օրակարգում է նաև պաշտպանության համակարգերի և երկրի ինտեգրված հակաօդային պաշտպանության ցանցի կառավարման կենտրոնների միջև պաշտպանված և բազմաշերտ կապի հաստատումը ՝ սպառնալիքի դեպքում ժամանակին որոշումներ կայացնելու համար:
Նա նշել է, որ իրանցի գիտնականներն ու փորձագետներն արտադրել են հայտնաբերման, ճանաչման, ալիքակալման եւ խոցման բոլոր համակարգերը, որոնք օգտագործվում են ՀՕՊ եւ ԻՀՊԿ բանակային ստորաբաժանումների կողմից, հաղորդել է ԻՌՆԱ-ն։