


Եվրամիության երկրները ներկայումս վերանայում են Եվրոպական հարևանության քաղաքանոթյունը,
ելնելով Ուկրաինայում տեղի ոնեցող իրադարձույթուններից: Այս մասն է նշվում
Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցի ուղերձում, որն ուղղված է Երևանոմ ընթացող`
«Եվրանեսթի» Միջխորհրդարանական վեհաժողովի նիստի մասնակցիներին: Շուլցի անունից
ուղերձը կարդացել է նրա տեղակալ Ռիչարդ Չերնեցկին:
«Ուկրաինայում
տեղի ունեցան դրամատիկ իրադարձություններ, Ռուսաստանի կողմից տեղի ունեցավ
ագրեսիա, որը միանշանակորեն դատապարտեցին ԵՄ երկրները: Մենք գտնում ենք, որ
Ռուսաստանը պետք է վերջ տա Ուրաինայի հանդեպ իր ագրեսիվ գործողոթյուններին և հարգի
Մինսկի համաձայնությունները»,-ասված է ուղերձում:
Ինչ վերաբերվում
է Արևելյան գործընկերության մասնակից-երկրների հետագա համագործակցությանը, ապա
արևելյան հարևանների հանդեպ իր քաղաքականության մեջ Բրյուսելը պետք է հաշվի առնի
ուրաքանչյուր երկրի առանձնահատկություններն ու կարիքները: Եվրոպական պաշտոնյան
հավելել է, որ «ավելին` ավելիի դիմաց» սկզբունքը դեռ ոչ ոք չի վերացրել, և այն
կգործի նաև այսուհետ: «Աջակցման բոլոր ծրագրերը կիրականացվեն, ելնելով
բարեփոխումների արդյունավետությունից»,-նշել է Շուլցը:
ԵԽ ղեկավարն իր
ուղերձոմ գոհունակություն է հայտնել նաև, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ հետ ստորագրել
նոր համաձայնագիրը:
Իր
կողմից Ռիչարդ Չերնեցկին հավելել է, որ տարին նշանավորվում է նաև Օսմանյան
կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցով: «Որպես
Լեհաստանի խորհրդարանի պատգամավոր, ես չափազանց հպարտ եմ, որ Լեհաստանը 2005
թվականին ճանաչեց և դատապարտեց այդ ահավոր ոճրագործութունը: Ավելին, մեր
խորհրդարանը մտադիր է ապրիլի 24-ից մեկ շաբաթ առաջ քննարկել և ընդունել այդ հարցի
վերաբերյալ բանաձև»,-նշել է Չերնեցկին:



