Արմինֆո.«Այսօր մենք միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ. Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին», - ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ 1988թ. փետրվարի 27-29-ին Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի է են ունեցել հայ բնակչության նկատմամբ զանգվածային բռնություններ, որոնք ուղեկցվել են կողոպուտներով, սպանություններով, հրկիզումներով և գույքի ոչնչացմամբ ։ Բրիտանացի լրագրող Թոմ դե Վաալի խոսքով ՝ այդ իրադարձությունները դարձել են "ժամանակակից խորհրդային պատմության մեջ զանգվածային բռնության առաջին բռնկումը"։ Սումգայիթյան ջարդերը նշանակալից իրադարձություն և շրջադարձային կետ էին Անդրկովկասում ազգամիջյան հակամարտության սրման համար, որն առաջ բերեց հայ փախստականների առաջին հոսքերը Սումգայիթից Ստեփանակերտ և Հայաստան ։ ԽՍՀՄ Գլխավոր դատախազության պաշտոնական տվյալներով ՝ անկարգությունների ընթացքում զոհվել է ազգությամբ հայ 26 քաղաքացի, ավելի քան 100 մարդ վիրավորվել է։ Իսկ ոչ պաշտոնական գնահատականներով ՝ սպանված հայերի թիվը հարյուրավոր է։ Կարգուկանոն հաստատելու գործողության ընթացքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 276 զինծառայողներ: 1988 թվականի փետրվարի 29-ին Մոսկվայում ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի նիստում պաշտոնապես ճանաչվել է, որ Սումգայիթում զանգվածային ջարդերն ու սպանություններն իրականացվել են ազգային հատկանիշով ։ Սակայն, ինչպես նշվում է "Մեմորիալ" իրավապաշտպան կենտրոնի նյութերում, ջարդերի հանգամանքների ժամանակին հետաքննության, մեղավորների հայտնաբերման ու պատժման բացակայությունը բ հանգեցրել է ղարաբաղյան հակամարտության հետագա էսկալացիայի։