Արմինֆո.ԵԱՏՄ երկրների հանրային պալատը հանդես է եկել Բերձորի (Լաչինի) միջանցքի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ ուղերձով:
"Մենք ՝ ԵԱՏՄ երկրների Հանրային պալատի մասնակիցներս և աջակիցներս Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Հայաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, մտահոգություն ենք հայտնում հումանիտար իրավիճակի կապակցությամբ, որն ստեղծվել է Լեռնային Ղարաբաղում հաղորդակցության միակ առանցքային ուղու արգելափակման արդյունքում, որը հայտնի է որպես Լաչինի միջանցք, որով տարածաշրջան էին հասցվել կենսական նշանակության ապրանքներ, պարենամթերք և բժշկական օգնություն: Բացի այդ, Լեռնային Ղարաբաղում դադարեցվել է գազամատակարարումը, տեղի են ունենում էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ»։
Նշվում է, որ արդյունքում ծանրագույն իրավիճակում է հայտնվել 120 հազար մարդ, այդ թվում ՝ 30 հազար երեխա։ Պալատում ընդգծել են, որ այդ ամենը սպառնալիք է ստեղծում մարդկանց առողջության եւ կյանքի համար եւ խախտում է ժնեւյան կոնվենցիաները եւ 1949 թվականի օգոստոսի 12-ի եւ 1977 թվականի հունիսի 8-ի լրացուցիչ արձանագրությունները, որոնք վերաբերում են քաղաքացիական բնակչության եւ միջազգային զինված հակամարտությունների զոհերի պաշտպանությանը: «Համաձայն այդ փաստաթղթերի. արգելվում են բռնության գործողությունները կամ բռնության սպառնալիքները, որոնք առաջնային նպատակ ունեն ահաբեկել քաղաքացիական բնակչությանը (հոդված 51);
արգելվում է քաղաքացիական բնակչության շրջանում սովն օգտագործել որպես պատերազմ վարելու մեթոդ (հոդված 54);
արգելվում է հարձակման ենթարկել կամ ոչնչացնել, դուրս բերել կամ անօգտագործելի դարձնել քաղաքացիական բնակչության գոյատեւման համար անհրաժեշտ օբյեկտները...՝ անկախ դրդապատճառներից ՝ լինի դա քաղաքացիական անձանց սովի մատնելու, նրանց մեկնու հրակադրելու կամ որևէ այլ պատճառով (հոդված 54):
Արձանագրությւոնում առանձին վերապահվում են «Օգնության տրամադրման գործողություններ». "Հակամարտության մեջ գտնվող կողմերը և յուրաքանչյուր բարձր պայմանավորվող կողմ թույլ են տալիս արագ և անխոչընդոտ իրականացնել բոլոր մատակարարումները՝ սարքավորումների և անձնակազմի, որոնք տրամադրվում են սույն բաժնին համապատասխան օգնություն ցուցաբերելու նպատակով, և աջակցում են դրան, նույնիսկ, եթե այդպիսի օգնությունը նախատեսված է հակառակ կողմի քաղաքացիական բնակչության համար" (Հոդված 70)»:
Միևնույն ժամանակ, հայտարարության մեջ հիշեցվում է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների երթևեկության համար՝ երկու ուղղություններով։ "Մենք՝ ԵԱՏՄ երկրների Հանրային պալատի մասնակիցներս և կողմնակիցներս Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Հայաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, անկեղծորեն մտահոգված ենք ստեղծված ծանր իրավիճակով, որը մոտ է հումանիտար աղետի, և դիմում ենք Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարներին, միջազգային հասարակական և հումանիտար կազմակերպություններին ՝ կոչ անելով մարդասիրական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:
Կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը իրավիճակը հումանիտար աղետի չհասցնել եւ ապաշրջափակել "Կյանքի ճանապարհը", - ամփոփել են պալատում:
«Եվրասիական տնտեսական միության երկրների Հանրային պալատ (ԵԱՏՄ ՀՊ https://eurasiaun.org/) միջազգային նախագիծը զարգանում է Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ղրղզստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և մի շարք այլ երկրների հասարակական գործիչների նախաձեռնությամբ՝ ԵԱՏՄ և Մեծ Եվրասիայի երկրների ժողովրդական ուժերի լայն հասարակական կոալիցիա ձևավորելու նպատակով, որոնք հանդես են գալիս պետությունների և տարածաշրջանների խաղաղ և ստեղծագործ զարգացման օգտին ՝ հաշվի առնելով փոխադարձ հարգանքի, բարի համագործակցության, արդարության և հոգևոր - բարոյական բարձր արժեքների սկզբունքները:
Գոյություն ունեցող հայեցակարգի համաձայն ՝ ԵԱՏՄ երկրների Հանրային պալատի անդամներ են հանդիսանում գործունեության տարբեր ոլորտներից ՝ պետությունների գիտության և մշակույթի, կրթության և սպորտի հեղինակավոր ներկայացուցիչներ, քաղաքական և փորձագիտական հանրության ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, գործարարներ և բյուջետային ոլորտի աշխատողներ, երիտասարդական առաջնորդներ, հոգևորականության, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչներ:
ԵԱՏՄ ՀՊ-ի գործունեությունն ուղղված է հասարակական ուժերին աջակցելուն՝ մի շարք միջոցառումների և ծրագրերի իրականացման գործում (մշակույթի, գիտության, կրթության, սպորտի և այլն), որոնք ուղղված են երկրների և տարածաշրջանների սոցիալ-տնտեսական զարգացման զգալի ուժեղացմանը, ինչպես նաև քաղաքացիների կյանքի որակի և մակարդակի բարելավմանը:
Եվրասիական տնտեսական միության երկրների Հանրային պալատի ձևավորման փաստի պաշտոնական ազդարարումը տեղի է ունեցել 2022 թվականի փետրվարի 22-ին՝ միջազգային մամուլի ասուլիսի ժամանակ։