


Արմինֆո. Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում է կայացել։ Այս մասին հաղորդում է «Արցախպրեսը»՝ վկայակոչելով Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը։
Աղբյուրի համաձայն, հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանից Արցախը սնուցող բարձրավոլտ միակ էլեկտրագծի և գազամատակարարումը լիարժեք վերականգնելու վերաբերյալ:
Ռռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկությունը վերսկսելու ուղղությամբ», - ասվում է հաղորդագրությունում, նշում է աղբյուրը:



