Արմինֆո. Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն ընդունել է պետական նախարարի պաշտոնն զբաղեցնելու ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկը: Այդ մասին հաղորդել է ԱՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Ներսիսյանը դիմում էր ներկայացրել գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարական տալու մասին։
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հաղորդել էր Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից հեռացնելու մասին հրամանագիր ստորագրելու մասին։ Այնուհետև նա տեղեկացրել էր, որ այդ պաշտոնն առաջարկել է Ներսիսյանին։