Արմինֆո. Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այդ մասին հաղորդում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
«Դեսպան Քվինը ծաղիկներ դրեց Ծիծեռնակաբերդի ցեղասպանության հուշահամալիրում՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերին», - ասվում է հաղորդագրությունում։
Նա նաև այցելել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: