Արմինֆո. ԱՄՆ-ը խոսքով եւ գործով հստակ հասկացրել է, որ պատրաստ է եւ կարող է օգնել կողմերին՝ Հայաստանին եւ Ադրբեջանին, ամեն կերպ առաջ մղել այդ շատ բարդ հարցերի շուրջ առաջընթացը։ Փետրվարի 23-ին ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակման հարցում Վաշինգտոնի եւ Փարիզի փոխգործակցության վերաբերյալ հարցին։
"Մենք դա արել ենք երկկողմ հիմունքվ, մենք դա արել ենք կողմերի հետ եռակողմ հիմքի վրա, այդ թվում ՝ Մյունխենում հայ և ադրբեջանցի գործընկերների հետ պետքարտուղար Բլինքենի հանդիպման ժամանակ ։ Մենք աշխատում ենք եւ կաշխատենք մեր գործընկերների հետ եւ նրանց միջոցով: Մենք մեծապես աջակցում ենք ԵՄ գործընթացին, և պետք է նշեմ, որ ԵՄ նախագահ Շառլ Միշելի կողմից առաջարկ կա Բրյուսելում հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Սա հնարավորություն է, եթե նրանք ընդունեն այն, նստել և շարունակել այն առաջընթացը, որը մենք տեսել ենք վերջին շաբաթներին", - նշել է նա ։ Ինչ վերաբերում է Բերձորի (Լաչինի) միջանցքին, Փրայսը հիշեցրել է, որ պետքարտուղարն այդ հարցը բարձրացրել է անցած հանգստյան օրերին Մյունխենում վարչապետի եւ նախագահի հետ հանդիպման ժամանակ: «Նա ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ եւ բաց առեւտրային եւ մասնավոր տարանցման անհրաժեշտությունը: Նա նաեւ կոչ է արել կողմերին բացել տրանսպորտային այլ երթուղիներ։ Մենք կարծում ենք, որ, առաջին հերթին, կողմերն իրենք պետք է վերացնեն այդ խոչընդոտները ապրանքների ազատ հոսքի համար, ներառյալ մարդասիրական օգնությունը այն մարդկանց համար, ովքեր դրա կարիքն ունեն այդ միջանցքում, եւ մենք պատրաստվում ենք մեր դիվանագիտությունը կենտրոնացնել այն իրականացնելու փորձերի վրա", - ամփոփել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: