Արմինֆո.ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2023թ. ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ: Նախարարության ներկայացրած նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի միասնական կայքում՝
e-draft.am:
Որոշման նախագծի համաձայն, վարժական հավաքներին ներգրավվելու է մինչև 953 քաղաքացի, որոնցից 476–ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 452-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
Մասնավորապես, վարժական հավաքներին ներգրավվում են.
1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 500 պահեստազորային, որոնցից` 27 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ, 215 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 19-ից մայիսի 13-ը ներառյալ, 258 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 10-ից հունիսի 3-ը ներառյալ,
2) հրթիռա-հրետանային մասնագիտություններով մինչև 182 պահեստազորային, որոնցից` 10 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ, 172 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 10-ից հունիսի 3-ը ներառյալ,
3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչև 59 պահեստազորային, որոնցից` 23 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ, 22 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 10-ից հունիսի 3-ը ներառյալ, 14 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 17-ից հունիսի 10-ը ներառյալ,
4) կապի մասնագիտություններով մինչև 12 պահեստազորային՝ 2023 թվականի մայիսի 17-ից հունիսի 10-ը ներառյալ,
5) հետախուզական մասնագիտություններով մինչև 42 պահեստազորային, որոնցից` 30 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ, 12 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 3 - 27-ը ներառյալ,
6) ինժեներական մասնագիտություններով մինչև 89 պահեստազորային, որոնցից` 4 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ, 85 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 17-ից հունիսի 10-ը ներառյալ,
7) տեխնիկական մասնագիտություններով մինչև 32 պահեստազորային, որոնցից` 14 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 10-ից հունիսի 3-ը ներառյալ,
8) թիկունքային մասնագիտություններով մինչև 37 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ: