


Արմինֆո.ԱՄՆ պետդեպարտամենտը հաղորդում է, որ առաջիկա օրերին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններ են անցկացվելու Բրյուսելում:
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը փետրվարի 22-ի ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե արդյոք չափազանց լավատեսական չէին Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացի վերաբերյալ Մյունխենում պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գնահատականները, հավաստիացրել է, որ այդ գնահատականն արտացոլում էր այն, ինչ Վաշինգտոնը դիտարկել է վերջին ամիսներին։ «Դա արտացոլում էր այն, ինչ մենք տեսանք վերջին մի քանի ամիսների ընթացքում: Դա կողմերի փոխգործակցության արդյունք էր։ Դա Միացյալ Նահանգների հետ երկկողմ և եռակողմ փոխգործակցության, ինչպես նաև այն աշխատանքի արդյունքն էր, որը ԵՄ-ը նույնպես կատարել է իր դիվանագիտության մեջ, և այն բանի, ինչ մենք հույս ունենք տեսնել, երբ կողմերը հավաքվեն Բրյուսելում առաջիկա օրերին՝ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից կազմակերպված բանակցությունների համար: Այսպիսով, մենք հույս ունենք տեսնել այդ առաջընթացի շարունակությունը", - ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Նրա խոսքով ՝ ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել այդ երկխոսությանը, այդ դիվանագիտությանը՝ բոլոր հնարավոր միջոցներով համապարփակ լուծման հասնելու համար։
Այն հարցին, թե արդյոք Պետդեպարտամենտը չափազանց լավատես չէ, խոսելով կողմերի միջեւ "զգալի առաջընթացի" մասին, հաշվի առնելով վերջին ամիսների իրադարձությունները, Փրայսը հիշեցրել է, որ իր հաշվետվությունում Պետդեպարտամենտն արդեն ընդգծել է, որ զգալի առաջընթաց է գրանցվել, որն ընդունվել է ի գիտություն: "Մենք պատրաստվում ենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի առաջընթացը շարունակվի", - եզրափակել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:



