Arminfo.info


 Շաբաթ, 18 Փետրվարի 2023 14:36
Մարիաննա Մկրտչյան

ITB Berlin-ը Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից պահանջել է զբոսաշրջային ցուցահանդեսի ժամանակ չօգտագործել Լեռնային Ղարաբաղի մասին տեղեկատվությամբ բուկլետներ, կատալոգներ եւ այլ կրիչներ

ITB Berlin-ը Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից պահանջել է զբոսաշրջային ցուցահանդեսի ժամանակ չօգտագործել Լեռնային Ղարաբաղի մասին տեղեկատվությամբ բուկլետներ, կատալոգներ եւ այլ կրիչներ

Արմինֆո. Բեռլինի միջազգային զբոսաշրջային բորսան (ITB Berlin) նամակ է հղել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ պահանջելով ցուցահանդեսի ժամանակ չօգտագործել Լեռնային Ղարաբաղի մասին տեղեկատվություն պարունակող բուկլետներ, կատալոգներ եւ այլ կրիչներ:

Այդ մասին սոցիալական ցանցերում հաղորդել է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, հավելելով, որ հայկական կողմն առաջին անգամ է նման նամակ ստանում։ Ընդ որում, Աշոտյանը կցել է զբոսաշրջային ընկերության նամակը, որն ապացուցում է իր խոսքերի ճշմարտացիությունը։

 

«Ահա այսպիսի նամակ է ստացել համաշխարհային խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկի կազմկոմիտեից էկոնոմիկայի նախարարությունը։ Այդ ցուցահանդեսը պետք է տեղի ունենա Բեռլինում՝ այս տարի, մարտի7-9: Նամակում, եթե «ալարում եք» կարդալ, ասեմ, որ պսևդո- քաղաքական հիմնավորումներով հայկական կողմին զգուշացնում են, որ հանկարծ «քաղաքական բնույթի» որևէ նյութ, գրքույկ, ցուցանմուշ տուրիստական ցուցահանդեսին չներկայացվի։ Նամակում հստակ նշված է, որ խոսքը գնում է ԼՂ մասին։ Զարհուրելի է այն փաստը, որ ինչ-որ մի ցուցահանդեսի կազմակերպիչներ դա հիմնավորելու համար հղում են անում ՄԱԿ-ի ԱԽ կողմից ընդունված 4 բանաձևերին։ Մեզ փորձում են զրկել Արցախից բոլոր մակարդակներում, այդ թվում այսպիսի՝ զբոսաշրջային, մշակութային, մարդկային, տնտեսական և այլ հարթություններում։ Նախկինում համաշխարհային զբոսաշրջային շոուների ժամանակ հայկական տաղավարների մոտ մեծ աղմուկ էին բարձրացնում բացառապես ադրբեջանցիներն ու թուրքերը։ Սակայն երբեք և ոչ մի կազմկոմիտե, մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, չէր կարող արգելել և չէր արգելում հայկական զբոսաշրջային կազմակերպություններին ներկայացնել Լեռնային Ղարաբաղի զբոսաշրջային գրավչության մասին վկայող պատմական, մշակութային և այլ փաստեր ու նյութեր։

Բնական է, որ երբ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարում էր այս 4 բանաձևերի մասին՝ ասելով դե, վերջիվերջո, չմոռանանք այդ բանաձևերը ՝ ծառայելով ադրբեջանական քարոզչամեքենային և լինելով առաջին հայ պաշտոնյան, որ այդպիսի հիմար դավաճանություն էր արտաբերում ԱԺ ամբիոնից, զգուշացնում էինք, որ այսպիսի խոսույթի նպատակը գուցե սեփական իշխանությանը կառչելու փաստը հիմնավորելն է, այնուհանդերձ, հսկայական վնասներ է հասցնելու Հայաստանին և Արցախին։ Այս նամակն այդ դրսևորումներից ընդամենը մեկն է։ Հիշեցնեմ, որ նախկինում մենք Գերմանիայում ունեինք արդյունավետ աշխատող դեսպան: Հիմա իր փոխարեն Գերմանիայում դեսպան նշանակվեց հերթական դատարկ, մեծամիտ մի դեղնակտուց, չկայացած մի ուսապարկ՝ Վիկտոր Ենգիբարյանը։ Կրկնակի զավեշտալի է, որ այսպիսի նամակ ՀՀ- ն ստանում է ԱԳ նախարար կոչվող Արարատ Միրզոյանի՝ Գերմանիա վերջերս կատարած այցից անմիջապես հետո։ Դե, էկոնոմիկայի նախարար կոչվող անհայրենիք թյուրիմացության մասին էլ չասեմ։ Հայերի շահի համար, հայկականության համար այս իշխանությունները չեն պայքարում արտերկրում և սա դրա վկայություններից մեկն է։ Այսօր արգելում են ԼՂ մասին խոսել, վաղը կարգելեն ներկայացնել տոլման, դուդուկը, լավաշը, խաչքարերը, քոչարին, այն ամենն ինչ ստեղծվել է մեր պատմության ընթացքում, որպես հայկական մշակույթի վկայություններ և հայկական քաղաքակրթության նմուշ և այս ամենը Նիկոլ Փաշինյանը հերթով, կարգով, շարքով հանձնում է Ադրբեջանին», - գրել է Աշոտյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։

 

Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆինանսների և հաշվապահական հաշվառման վարչության պետ Գայանե Աթոյանին հաասսսսցեագրված  նամակում նշվում է. "Ինչ վերաբերում է ITB Berlin 2023-ին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի մասնակցությանը, խնդրում ենք ուշադիր ծանոթանալ ցուցահանդեսի մեր պայմաններին և դրույթներին, ինչպես նաև գործարքների կնքման մեր ընդհանուր պայմաններին, հատկապես՝ գովազդի հետ կապված:

 

Որպես կանոն՝ քաղաքական բնույթի գովազդը խստիվ արգելված է (Տես ընդհանուր առևտրային պայմանների բաժին 12.2), նույնիսկ, եթե այն ներկայացված է արվեստի և մշակույթի տեսքով: Ինչպես նշված է մեր ցուցահանդեսի կանոնների և պայմանների 7G բաժնում, սա մանրամասնորեն նշանակում է, որ քաղաքական բնույթի ոչ մի տեղեկատվական նյութ չի կարող տարածվել պաստառների, տեղեկատվական նյութերի և այլնի տեսքով: Ավելին, ոչ մի քաղաքական հայտարարություն չի կարող ներառվել տաղավարների ձևավորման մեջ: Մեր խորհուրդը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանին։ "Լեռնային Ղարաբաղի օկուպացիան դատապարտվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերով" (822, 853, 874 եւ 884): Մենք կհետևենք ձեր տաղավարին, ձեր ձեւավորմանը, ինչպես նաեւ տեղեկատվական նյութերին և բրոշյուրներին, որոնք տարածվում են ձեր տաղավարում, վերը նշված ասպեկտների վերաբերյալ ITB Berlin-ի ընթացքում: Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում համապատասխան կերպով արձագանքել խախտումներին»: Հայաստանի իշխանությունները առայժմ ոչ մի կերպ հրապարակավ չեն արձագանքել այս հաղորդագրությանը։

 

Նշենք, որ Բեռլինի միջազգային զբոսաշրջային բորսան աշխարհի խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսն է, որը տեղի կունենա մարտի 8-12-ը: Ամեն տարի դրան մասնակցում է 10 հազար կազմակերպություն՝ 180 երկրներից ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայտարարություն. ՀՅԴ կառույցն ամուր է և պատրաստ ցանկացած զարգացմանՀայտարարություն. ՀՅԴ կառույցն ամուր է և պատրաստ ցանկացած զարգացման
"Հայաստան" խմբակցության պատգամավորները պահանջում են փոխել երեք մանկահասակ երեխաների մայր Լիանա Հարությունյանի խափանման միջոցը
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 14-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 14-ին
Ոսկե ծիրան. Ոսկե ծիրան. "Արտադրված է Գերմանիայում" ծրագիրը կբացվի Քրիստիան Պեցոլդի նոր ֆիլմով
Փաստաբան. «Սրբազան պայքար»-ի գործով բոլորին կալանավորելուց հետո բռնաճնշումներն այդքանով չավարտվեցինՓաստաբան. «Սրբազան պայքար»-ի գործով բոլորին կալանավորելուց հետո բռնաճնշումներն այդքանով չավարտվեցին
Հայաստանն ու Վրաստանը մշակույթի ոլորտում 2025-2027թթ. համագործակցությունը շարունակելու ծրագիր են ստորագրելՀայաստանն ու Վրաստանը մշակույթի ոլորտում 2025-2027թթ. համագործակցությունը շարունակելու ծրագիր են ստորագրել
Օմբուդսմենը՝ երեք անչափահաս երեխաների մոր կալանավորման մասին. միջոցներ են ձեռնարկվում իրավունքների պաշտպանության համար՝ ներառյալ երեխայի խնամքի տրամադրման հարցըՕմբուդսմենը՝ երեք անչափահաս երեխաների մոր կալանավորման մասին. միջոցներ են ձեռնարկվում իրավունքների պաշտպանության համար՝ ներառյալ երեխայի խնամքի տրամադրման հարցը
Սա պարզ պատահականություն չէ. Ջաֆար Փանահիի նոր ֆիլմը կբացի Սա պարզ պատահականություն չէ. Ջաֆար Փանահիի նոր ֆիլմը կբացի "Ոսկե ծիրան" 22-րդ կինոփառատոնը
Իշխող ուժի ներկայացուցիչների կողմից Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծված արշավը տկարացնում է մեր պետության դիրքերը աշխարհի համայնապատկերում. Քահանայից  հավաքի  հայտարարությունԻշխող ուժի ներկայացուցիչների կողմից Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծված արշավը տկարացնում է մեր պետության դիրքերը աշխարհի համայնապատկերում. Քահանայից  հավաքի  հայտարարություն
Ֆրանսիան Ֆրանսիան "Ոսկե ծիրան" կինոփառատոնին կներկայացնի 12 ֆիլմ
Ամենայն հայոց կաթողիկոս. Փոխանակ հասարակության մեջ անջրպետները վերացնելու՝ Հայաստանի իշխանությունները շարունակում են արշավ իրականացնել Եկեղեցու նկատմամբԱմենայն հայոց կաթողիկոս. Փոխանակ հասարակության մեջ անջրպետները վերացնելու՝ Հայաստանի իշխանությունները շարունակում են արշավ իրականացնել Եկեղեցու նկատմամբ
Ընդդիմադիր պատգամավոր. Երեք երեխաների մորը՝ 8 ամսական երեխայի հետ, ուղարկում են մեկուսարան՝ անօրինական միգրացիային օժանդակելու մեղադրանքովԸնդդիմադիր պատգամավոր. Երեք երեխաների մորը՝ 8 ամսական երեխայի հետ, ուղարկում են մեկուսարան՝ անօրինական միգրացիային օժանդակելու մեղադրանքով
Նիդերլանդներն այս տարի ևս կաջակցի Նիդերլանդներն այս տարի ևս կաջակցի "Ոսկե ծիրան" փառատոնային թերթի թողարկմանը
Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին խրախուսում է հնարավորինս շուտ ստորագրել և վավերացնել խաղաղության համաձայնագիրըԵվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին խրախուսում է հնարավորինս շուտ ստորագրել և վավերացնել խաղաղության համաձայնագիրը
Կառավարությունում քննարկվել է Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգի բարեփոխման հայեցակարգըԿառավարությունում քննարկվել է Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգի բարեփոխման հայեցակարգը
ԵՊՀ հեռացված աշխատակիցը բուհի ռեկտորին մեղադրել է Հայաստանի իշխանությունների շահերը սպասարկելու համարԵՊՀ հեռացված աշխատակիցը բուհի ռեկտորին մեղադրել է Հայաստանի իշխանությունների շահերը սպասարկելու համար
ՉԺՀ աջակցությամբ առաջիկայում վերապատրաստման դասընթացներ կկազմակերպվեն ՔԿ աշխատակիցների համարՉԺՀ աջակցությամբ առաջիկայում վերապատրաստման դասընթացներ կկազմակերպվեն ՔԿ աշխատակիցների համար
Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկումԳառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում
Գլենդելի նախկին քաղաքապետ. Հայ Առաքելական Եկեղեցին թուլացնելու փորձերով  Հայաստանի  ղեկավարությունը կարող է խաթարել հայկական  աշխարհը դեռ  միավորող  վերջին հաստատությունըԳլենդելի նախկին քաղաքապետ. Հայ Առաքելական Եկեղեցին թուլացնելու փորձերով  Հայաստանի  ղեկավարությունը կարող է խաթարել հայկական  աշխարհը դեռ  միավորող  վերջին հաստատությունը
Ձերբակալվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձՁերբակալվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձ
Տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՏեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միություն. Պետական ապարատը նոր պատերզմի կանխարգելման փոխարեն զբաղված է սթրայքբոլի սիրահարների «բացահայտմամբ»ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միություն. Պետական ապարատը նոր պատերզմի կանխարգելման փոխարեն զբաղված է սթրայքբոլի սիրահարների «բացահայտմամբ»
Բելառուսում Բելառուսում "Համագործակցության Երեխաներ" համաժողովում անցկացվել է Հայաստանի օր
Դաշնակցականը՝ զինակիցների հետապնդումների մասին. Փաշինյանը փորձում է ոչնչացնել դիմադրության բոլոր օջախներըԴաշնակցականը՝ զինակիցների հետապնդումների մասին. Փաշինյանը փորձում է ոչնչացնել դիմադրության բոլոր օջախները
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասինԻդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին
Կառավարիչը համատիրությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնասԿառավարիչը համատիրությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնաս
Արդշինբանկը մասնակցեց «Tech Week Vanadzor 2025» միջոցառմանըԱրդշինբանկը մասնակցեց «Tech Week Vanadzor 2025» միջոցառմանը
Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը Հակակոռուպցիոն կոմիտեից պահանջում է վարույթ նախաձեռնել իրենց վստահորդների հետ փաստաբանների հանդիպումներին խոչընդոտելու առնչությամբՓաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը Հակակոռուպցիոն կոմիտեից պահանջում է վարույթ նախաձեռնել իրենց վստահորդների հետ փաստաբանների հանդիպումներին խոչընդոտելու առնչությամբ
Փորձագետ. Աբու-Դաբիի հանդիպումը, ի հեճուկս իշխանական սպասումների, հաջողված չի եղելՓորձագետ. Աբու-Դաբիի հանդիպումը, ի հեճուկս իշխանական սպասումների, հաջողված չի եղել
ԱՄՆ-ը Հայաստանում նոր ռազմական կցորդ ունիԱՄՆ-ը Հայաստանում նոր ռազմական կցորդ ունի
Քաղաքագետ. Անհրաժեշտ է, որպեսզի արտաքին խաղացողները հակաիշխանական ճամբարին դիտեն որպես հուսալի գործընկերՔաղաքագետ. Անհրաժեշտ է, որպեսզի արտաքին խաղացողները հակաիշխանական ճամբարին դիտեն որպես հուսալի գործընկեր
ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչը խոսել է Բաքվի դատարանի կողմից Ռուբեն Վարդանյանի իրավունքների աղաղակող խախտումների մասինՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչը խոսել է Բաքվի դատարանի կողմից Ռուբեն Վարդանյանի իրավունքների աղաղակող խախտումների մասին
Հայաստանի նախագահը դեսպաններ է նշանակել Օմանում և ՀորդանանումՀայաստանի նախագահը դեսպաններ է նշանակել Օմանում և Հորդանանում
"Տաշիր պիցցա" ռեստորանների ցանցի տնօրենը կալանավորվել է 1 ամիս ժամկետով
Նոր C360 Matrix փաթեթ` Converse Mobile-ումՆոր C360 Matrix փաթեթ` Converse Mobile-ում
Երևանում կրկին մեկնաբանել են Աբու Դաբիում Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքներըԵրևանում կրկին մեկնաբանել են Աբու Դաբիում Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանն ուղղված ջանքերինՊետդեպարտամենտ. ԱՄՆ-ն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանն ուղղված ջանքերին
ԱԳՆ. Ռուսաստանը պատրաստ է ներդրում ունենալ Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործումԱԳՆ. Ռուսաստանը պատրաստ է ներդրում ունենալ Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործում
Պաշտպանության նախարարությունում քննարկել են ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցերՊաշտպանության նախարարությունում քննարկել են ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր
Հայաստանի ԱԳՆ-ը ԶԼՄ-ներին մեղադրել է Մնացական Սաֆարյանի խոսքերը խեղաթյուրելու համարՀայաստանի ԱԳՆ-ը ԶԼՄ-ներին մեղադրել է Մնացական Սաֆարյանի խոսքերը խեղաթյուրելու համար
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ  հուլիսի 11-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 11-ին
Քաղաքագետ. Աբու Դաբիի հանդիպման գլխավոր ուղերձն այն է, որ պատերազմը չի վերսկսվում այս պահին, սակայն խաղաղություն նույնպես չկաՔաղաքագետ. Աբու Դաբիի հանդիպման գլխավոր ուղերձն այն է, որ պատերազմը չի վերսկսվում այս պահին, սակայն խաղաղություն նույնպես չկա
Հայաստանն ու Իրանը կարևորում են տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված քայլերըՀայաստանն ու Իրանը կարևորում են տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված քայլերը
Անտիոքի պատրիարք. ՀԱԵ ներքին կառավարումը խաթարելու ցանկացած փորձ կրոնական ազատության լուրջ խախտում է Անտիոքի պատրիարք. ՀԱԵ ներքին կառավարումը խաթարելու ցանկացած փորձ կրոնական ազատության լուրջ խախտում է
ՔԿ. Խուզարկությունների ընթացքում առգրավված նռնակը մարտական է, իսկ երկու դետոնատորները  ռազմամթերք ենՔԿ. Խուզարկությունների ընթացքում առգրավված նռնակը մարտական է, իսկ երկու դետոնատորները ռազմամթերք են
Ադրբեջանագետը՝ Սյունիքով արտատարածքային միջանցքի մասին. «կարմիր գիծը» քանի՞ անգամ կարող է դառնալ դեղին ու կանաչ Ադրբեջանագետը՝ Սյունիքով արտատարածքային միջանցքի մասին. «կարմիր գիծը» քանի՞ անգամ կարող է դառնալ դեղին ու կանաչ
Հայաստանի ԱԳՆ-ը ներկայացրել է Աբու Դաբիում Ալիև-Փաշինյան բանակցությունների արդյունքներըՀայաստանի ԱԳՆ-ը ներկայացրել է Աբու Դաբիում Ալիև-Փաշինյան բանակցությունների արդյունքները
"Տաշիր" ընկերությունների խմբի կառուցած Երևանի կրկեսի նոր շենքը կարող է բռնագրավվել հօգուտ պետության
Կրեմլ. Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը Կրեմլ. Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը
Հայաստանի օմբուդսմենը նշել է իրավապահների կողմից ընդդիմադիրներին ձերբակալելիս անմեղության կանխավարկածի խախտումըՀայաստանի օմբուդսմենը նշել է իրավապահների կողմից ընդդիմադիրներին ձերբակալելիս անմեղության կանխավարկածի խախտումը
Ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել էԱհաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել է
Հայաստանում Ճապոնիայի կառավարության դրամաշնորհով կշարունակվի մթնոլորտային օդի որակի վերահսկման համակարգի մշակման աշխատանքըՀայաստանում Ճապոնիայի կառավարության դրամաշնորհով կշարունակվի մթնոլորտային օդի որակի վերահսկման համակարգի մշակման աշխատանքը
«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար
"Եռանկյունին"՝ որպես հատման կետ. Երևանում կնշեն մեծ վարպետների՝ Հենրիկ Մալյանի և Աղասի Այվազյանի 100-ամյակը
"Հայաստանի մանուկներ" բարեգործական հիմնադրամն անհատույց օգտագործման իրավունքով կստանա Գորիս համայնքին պատկանող հողամասեր
Հայաստանի ՄԻՊ-ն ուսումնասիրություն է սկսել ՀՅԴ անդամների խուզարկությունների և ձերբակալությունների փաստի առնչությամբՀայաստանի ՄԻՊ-ն ուսումնասիրություն է սկսել ՀՅԴ անդամների խուզարկությունների և ձերբակալությունների փաստի առնչությամբ
Կոնգրեսական Բրեդ Շերմանը մտահոգություն է հայտնել Հայաստանում ընդդիմադիրների վերջին ձերբակալությունների առնչությամբԿոնգրեսական Բրեդ Շերմանը մտահոգություն է հայտնել Հայաստանում ընդդիմադիրների վերջին ձերբակալությունների առնչությամբ
ՀՅԴ անդամների տներում խուզարկություններ են կատարվել, կան ձերբակալվածներՀՅԴ անդամների տներում խուզարկություններ են կատարվել, կան ձերբակալվածներ
Արամ Համբարյանը սատարել է գործարար Սամվել ԿարապետյանինԱրամ Համբարյանը սատարել է գործարար Սամվել Կարապետյանին
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայոց եկեղեցու շուրջ հակասությունների մասինԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայոց եկեղեցու շուրջ հակասությունների մասին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանին կալանավորելու առաջին ատյանի որոշումըՎերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանին կալանավորելու առաջին ատյանի որոշումը
Մովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցովՄովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցով
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդինIDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին
ԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն էԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն է
Կառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համարԿառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համար
Կաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է ԱրցախըԿաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը
Թվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներԹվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա