Արմինֆո.Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կմասնակցի Հարավային Կովկասում անվտանգության թեմայի շուրջ պանելային քննարկմանը: Այդ մասին ասվում է համաժողովի կայքում։
Քննարկմանը կմասնակցեն նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ինչպես նաեւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը:
Որպես քննարկման մոդերատոր հանդես կգա Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ, գերմանացի դիվանագետ Քրիստոֆ Հոյսգենը։
Ուշագրավ է, որ ի սկզբանե Հայաստանի վարչապետի անունը քննարկման մասնակիցների ցուցակներում չկար։ Նա ցուցակում ներառվել է երեկ ուշ երեկոյան։