Արմինֆո. "Արարատ Միրզոյանի հետ խոսել ենք այն մասին, թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել կարգավորման հարցում", - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
"Դրանցից մեկը Մետաքսի ճանապարհի պատմական կամրջի վերականգնումն է Հայաստանի և Թուրքիայի միջև։ Բացի այդ, մենք նախատեսում ենք քայլեր ձեռնարկել սահմանային անցակետ տանող ճանապարհների վերականգնման ուղղությամբ", - ընդգծել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
Թուրքական դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ Հարավային Կովկասում շարունակվում է կարգավորման գործընթացը: «Հավատում եմ, որ մեր կողմից դրսեւորվող համագործակցության մասին ըմբռնումը կաջակցի այդ հարցին։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանի կայունությանը", - ասել է Չավուշօղլուն։