Արմինֆո.Հայաստանը համերաշխություն հայտնեց և բարեկամության ձեռք մեկնեց Թուրքիայի բնակիչներին ավերիչ երկրաշարժերի հետևանքների ֆոնին, ինչի համար շնորհակալ ենք Երևանին։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Թուրքական դիվանագիտության ղեկավարը բարձր է գնահատել հայաստանցի փրկարարների աշխատանքը, որոնց նաեւ հաջողվել է փլատակներից փրկել Թուրքիայի բնակիչների: "Հայաստանից աղետի գոտի է ժամանել 28 փրկարար։ Փետրվարի 8-ից սկսած՝ նրանք աշխատել են նվիրումով և Ադըյամանում փրկել են մի փոքրիկ աղջկա և մի երիտասարդ բնակչի", - ասել է Չավուշօղլուն։ Թուրք նախարարը նշել է նաեւ երկրաշարժի գոտի Հայաստանից 100 տոննա մարդասիրական օգնություն առաքելու փաստը, հաղորդում է "Անադոլուն": -