Արմինֆո.Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների այսօրվա նիստում կքննարկվի իրավիճակը Հարավային Կովկասում, այդ թվում՝ Վրաստանում։ Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, այդ մասին լրագրողներին հաղորդել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Ուկրաինայի պաշտպանության հարցերով շփման խմբի նիստից առաջ։
Վստահեցնելով նաեւ, որ Մոլդովան գտնվում է Ռուսաստանի լուրջ ճնշման ներքո, նա հիշեցրել է, որ այս տարի Քիշնեւը կընդունի Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ նիստը:
Հավելենք նաև, որ երեքշաբթի Բրյուսելում բացվող ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը, ինչպես հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, սպասվում են դաշինքի զսպման և պաշտպանության ամրապնդման վերաբերյալ որոշումներ, կքննարկվեն արդյունաբերական պաշտպանական հզորությունները և կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությունը: Նրա խոսքով՝ նախարարները նաեւ կքննարկեն, թե ինչպես ուժեղացնել "գործնական աջակցությունը Բոսնիա եւ Հերցեգովինային, Վրաստանին եւ Մոլդովային", որոնց նկատմամբ ՆԱՏՕ-ն "ռուսական սպառնալիքներ" է տեսնում: