Արմինֆո.Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխությունների գործընթաց: Այդ մասին հաղորդել է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
«Ղեկավարվելով ԱՀ Սահմանադրության 162-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից Նախագահի ընտրության և դրա առանձահատկությունների վերաբերյալ: Փետրվարի 13-ին ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը», - ասված է հաղորդագրության մեջ: