Արմինֆո.Հարավային Կովկասում խաղաղությանն աջակցելը մնում է անփոփոխ առաջնահերթություն ոչ միայն ԱՄՆ վարչակազմի, այլև պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար։
Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը, մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությունը, թե՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը ձգտում են խափանել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը։
"Դա այն է, ինչի վրա մենք պատրաստվում ենք շարունակել կենտրոնանալ", - ասել է նա: Պատելն ընդգծել է, որ ռուսական ագրեսիան և միակողմանիությունը խաթարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում արդյունավետ աշխատանքի մի շարք ջանքեր և հեռանկարներ։ Այդ առնչությամբ նա հավելել է, որ ԱՄՆ-ը նախկինի պես հանձնառու է աջակցելու խաղաղությանը Հարավային Կովկասում՝ ինչպես ԵՄ-ի, այնպես էլ ԵԱՀԿ-ի մեխանիզմների միջոցով: