Արմինֆո.Այսօր Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
Մասնավորապես, նա հաղորդել է, որ մարդասիրական օգնությամբ բեռնատարները հատել են հայ-թուրքական սահմանի Մարգարա կամուրջը և ուղևորվում են երկրաշարժից տուժած տարածաշրջան։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը 1993 թվականից փակ է՝ Թուրքիայի կողմից։