Արմինֆո. Այսօր կառավարության նիստում ընդունված որոշմամբ հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կատարելագործում» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, ծրագիրն ուղղված է ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման, ինչպես նաև կառավարման գործընթացի բարելավմանն առաջնային բուժօգնության կազմակերպման մակարդակում: 1 մլն ԱՄՆ դոլարի տրամադրման վերաբերյալ Դրամաշնորհային ծրագրի շրջանակում նախատեսվում էր սահմանամերձ ՀՀ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերում իրականացնել կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտություններ:
Ծրագիրը մեկնարկվել է 2021 թ. հունվարի 19-ից՝ Լոռու մարզում, այնուհետ շարժական մամոգրաֆը տեղակայվել է Տավուշի մարզում, իսկ ներկայում ծրագիրը շարունակվում է Սյունքի մարզում: Մեկնարկից ի վեր՝ մինչ 2022թ.-ի դեկտեմբերի 1-ը իրականացվել է 16,457 մամոգրաֆիկ հետազոտություն: