Արմինֆո. Ազգային ժողովի "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը դարձել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: Դա հայտնի է դարձել փետրվարի 9-ին ԱԺ-ում տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքում։
Ինչպես հաղորդել է ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահը, 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68 պատգամավոր, որոնք միաձայն քվեարկել են Սարգիս Խանդանյանի օգտին:
Հիշեցնենք, որ Խանդանյանը հանձնաժողովի նախագահի պաշտոնում կփոխարինի Էդուարդ Աղաջանյանին, ով ավելի վաղ այդ պաշտոնը լքել էր անձնական դիմումի համաձայն: