Արմինֆո. Փետրվարի 8-ին Մեքսիկայի Սենատն ընդունել է փաստաթուղթ, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ վկայակոչելով մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։ Այդ մասին հաղորդել է Մեքսիկայում Հայաստանի դեսպանությունը:
«Միաժամանակ, Սենատը հորդորում է Արտաքին հարաբերությունների քարտուղարությանը՝ աջակցել Մեքսիկայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը», - ասվում է դեսպանության հաղորդագրությունում։