Arminfo.info


 Հինգշաբթի, 9 Փետրվարի 2023 12:49
Մարիաննա Մկրտչյան

Արցախի ԱԳՆ ղեկավար. Ադրբեջանի իրավասության հաստատումը Արցախի ժողովրդի վրա փաստացի հավասարազոր կլինի սեփական հայրենիքից արցախցիների բռնի վտարմանը

Արցախի ԱԳՆ ղեկավար. Ադրբեջանի իրավասության հաստատումը Արցախի ժողովրդի վրա փաստացի հավասարազոր կլինի սեփական հայրենիքից արցախցիների բռնի վտարմանը

Արմինֆո.Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հարցազրույց է ունեցել «Արցախպրես» լրատվական գործակալության հետ: Հարցազրույցը հրապարակել է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

 

- Դուք Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվել եք շատ ծանր շրջանում, երբ Հանրապետության առջև ծառացած են գոյաբանական մարտահրավերներ, որոնք ավելի են սրվում Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման պատճառով։ Ի՞նչ առաջնահերթ քայլեր պետք է ձեռնարկվեն այդ մարտահրավերներն ու սպառնալիքները հաղթահարելու համար:

 

Կարճաժամկետ հեռանկարում մեր ջանքերն ուղղված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության համաձայն Լաչինի միջանցքի գործունեության շուտափույթ վերականգնմանը և, հետևաբար, Արցախի արդեն 58 օր տևող շրջափակման ամբողջական վերացմանը։

Այս կապակցությամբ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն օգտագործում է առկա բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները՝ միջազգային հանրությանն իրազեկելու Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման իրական նպատակների և դրա հումանիտար, տնտեսական և այլ հետևանքների մասին։ Մեր հիմնական նպատակն է հասնել  միջազգային հանրության միասնական դիրքորոշման՝ ընդդեմ Ադրբեջանի ապօրինի գործողությունների և ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք անհնարին կդարձնեն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման շարունակումը կամ նման սցենարի կրկնությունն ապագայում։ Բացի հասցեական հայտարարություններից ու կոչերից, անհրաժեշտ ենք համարում, որ Ադրբեջանի դեմ առավել գործուն  քայլեր ձեռնարկվեն, օրինակ՝ կիրառվեն պատժամիջոցներ, այդ թվում՝ անհատական բնույթի՝ այս անօրինական գործողությունների համար պատասխանատու պաշտոնյաների նկատմամբ։ Առաջադրված նպատակներին հասնելու համար Արցախի ԱԳՆ-ն օգտագործում է իր դիրքորոշումն արտերկրում ներկայացնելու բոլոր հնարավորությունները։

Միջնաժամկետ հեռանկարում մենք կշարունակենք հետևողական քայլեր ձեռնարկել Արցախի սուբյեկտայնության բարձրացման ուղղությամբ, ինչը ենթադրում է միջոցառումների համալիր՝ քաղաքական, դիվանագիտական, իրավական և տեղեկատվական ոլորտներում։ Արցախի ԱԳՆ-ն կօգտագործի բոլոր առկա հնարավորությունները՝ տեղեկացնելու միջազգային հանրությանը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էության, Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ տասնամյակներ շարունակ վարվող խտրական և ցեղասպան քաղաքականության, Արցախի  պետականության հռչակման և կազմավորման քաղաքական և իրավական հիմնավորման մասին։ Մենք կշարունակենք հետևողականորեն պաշտպանել Արցախի դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ և արդարացի կարգավորմանն առնչվող հարցերի ողջ շրջանակի վերաբերյալ։ Այս համատեքստում առանցքային նշանակություն ենք տալիս հակամարտության կարգավորման միջազգային բանակցային մեխանիզմի վերականգնմանը՝ գործընթացին Արցախի իշխանությունների անմիջական և լիիրավ մասնակցությամբ։

Միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում Արցախի արտաքին գործերի նախարարությունը կշարունակի պաշտպանել Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքը, զարգացնել և խորացնել հանրապետության միջազգային հարաբերությունները տարբեր մակարդակներում։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի իրազեկվածության բարձրացմանը Արցախի և նրա ժողովրդի՝ իր անքակտելի իրավունքների համար արդար պայքարի մասին։

 

- Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը՝ շրջափակելով Արցախը։

 

Արցախի շրջափակմամբ ադրբեջանական կողմը փորձում է ստեղծել անտանելի կենսապայմաններ, հոգեբանական ճնշում գործադրել արցախցիների վրա և, վերջին հաշվով, ստիպել մարդկանց լքել իրենց հայրենիքը։ Մենք Ադրբեջանի նման գործողությունները դիտարկում ենք որպես ցեղասպան քաղաքականության մի տարր՝ ուղղված որպես այդպիսին՝ Արցախի ժողովրդի ոչնչացմանը։

Այսօրվա շրջափակումը 2020 թվականին, Թուրքիայի և Մերձավոր Արևելքից ահաբեկիչների ու վարձկանների ուղիղ մասնակցությամբ, Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ուղղակի շարունակությունն է։ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում օկուպացվել են Արցախի ընդարձակ տարածքներ, այդ թվում՝ Շուշի քաղաքը և Հադրութի շրջանը։ Շուրջ 38 հազար մարդ զրկվել է իր տնից և դարձել փախստական կամ հարկադիր տեղահանված։ Արցախի 150 հազար բնակչից ավելի քան 90 հազարը, փորձելով փրկվել պատերազմի արհավիրքներից, ստիպված է եղել ապաստանել Հայաստանում։ Սակայն զինադադարի հաստատումից հետո Արցախի բնակիչների մեծ մասը վերադարձել է հայրենիք։ 2020 թվականի ագրեսիայի ժամանակ չկարողանալով հասնել իր բոլոր նպատակներին՝ Ադրբեջանը իր հանցավոր ծրագրերն իրականացնելու համար դիմեց այլ միջոցների։ Այս քաղաքականության վերջնանպատակն է ճնշել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ Արցախի ժողովրդի վտարման և որպես այդպիսին՝ ոչնչացման միջոցով։ Ադրբեջանն առաջնորդվում է «չկա ժողովուրդ, չկա խնդիր» սկզբունքով։

 

- Ինչպե՞ս եք գնահատում միջազգային արձագանքը Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։

 

Ողջունում ենք միջազգային հանրության հայտարարությունները Լաչինի միջանցքի շուտափույթ բացման և ամբողջ Արցախի ապաշրջափակման անհրաժեշտության վերաբերյալ։ Այս համատեքստում կարևոր է ոչ թե հատվածական, այլ համապարփակ մոտեցում դրսևորել Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի նկատմամբ։

Արցախի շրջափակումը ոչ միայն մարդասիրական, այլ նաև նրա ժողովրդի անհատական և հավաքական իրավունքների ոտնահարման խնդիր է։ Միջազգային հանրությունը պետք է շրջափակումը դիտարկի նաև ոչ թե որպես մեկուսացված գործողություն, այլ որպես Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող լայնածավալ և համակարգված հարձակումների և արցախահայության իրավունքների ոտնահարման հերթական դրվագ։ Շրջափակման միջոցով Ադրբեջանը Արցախի ժողովրդի համար դիտավորյալ ստեղծում է այնպիսի կենսապայմաններ, որոնք միտված են նրա վտարմանը պատմական հայրենիքից։ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե Լաչինի միջանցքը բաց է նրանց համար, ովքեր ցանկանում են լքել Արցախը, վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունները շրջափակման միջոցով իրականացնում են Արցախի էթնիկ զտման իրենց քաղաքականությունը։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը համակողմանի իրավական մոտեցում դրսևորել Արցախի և նրա ժողովրդի իրավունքների հարցում և, համաձայն իրենց իսկ ստանձնած՝ զանգվածային վայրագությունները կանխելու միջազգային պարտավորությունների, անհապաղ ակտիվացնել ցեղասպանությունների վաղաժամ կանխարգելման գործող մեխանիզմները։

 

- Շրջափակման մեջ պահելով Արցախը՝ Ադրբեջանը միաժամանակ պահանջներ է առաջադրում թե՛ Արցախին, թե՛ Հայաստանին։ Արցախից Ադրբեջանը պահանջում է Լաչինի միջանցքի նկատմամբ ադրբեջանական վերահսկողության ճանաչում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

 

Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու Ադրբեջանի պահանջներն ուղղակիորեն հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթներին։ Ադրբեջանի այն փաստարկները, որ Լաչինի միջանցքը, որպես Եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լաչինի շրջանի մաս, գտնվում է Ադրբեջանի իրավասության ներքո, անհիմն են։ Ադրբեջանի նախագահի ստորագրությունը Եռակողմ հայտարարության տակ դա Ադրբեջան պետության ուղղակի և բացահայտ համաձայնությունն է՝ հրաժարվել Լաչինի միջանցքի վերահսկողությունից և դրա բացառիկ վերահսկողությունը փոխանցել ռուսական խաղաղապահ զորամիավորմանը։

Փաստորեն, Ադրբեջանը ձգտում է վերանայել Լաչինի միջանցքի հատուկ կարգավիճակը՝ փոխելով իրավիճակը գետնի վրա և ներմուծելով նոր միակողմանի տարրեր, որոնք հակասում են Եռակողմ հայտարարությանը։ Մենք բազմիցս շեշտել ենք Լաչինի միջանցքի կարգավիճակը և շահագործման ռեժիմը միակողմանի կերպով վերանայելու Ադրբեջանի փորձերի անօրինականությունը։

Այդ կապակցությամբ կրկին ընդգծում ենք, որ Ադրբեջանի պնդումները Լաչինի միջանցքով անցնող մեքենաները կանգնեցնելու և բեռները զննելու իր ենթադրյալ իրավունքի մասին, անհիմն են։ Եռակողմ հայտարարության մեջ չկան բեռների փոխադրման վերաբերյալ որևէ սահմանափակումներ՝ ըստ դրանց բնույթի, նպատակի կամ կիրառման:

 

- Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունները Արցախի ժողովրդի իրավունքներն ապահովելու պատրաստակամության մասին։

 

Ակնհայտ է, որ Ադրբեջանի իրավասության հաստատումը Արցախի ժողովրդի և նրա իրավունքների վրա փաստացի հավասարազոր կլինի սեփական հայրենիքից արցախցիների բռնի վտարմանը։ Եթե արտերկրում ինչ-որ մեկը կասկածներ ուներ այս հարցում, ապա Արցախի շրջափակմամբ և հումանիտար աղետի հրահրմամբ Ադրբեջանն ինքը ցրեց այդ կասկածները։

Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության ներկա փուլի էությունը հենց նրանում է, որ Ադրբեջանը ոչ միայն չի կարողանում երաշխավորել իրավունքները, այլև նպատակաուղղված և հետևողական քաղաքականություն է վարում Արցախի ժողովրդին որպես այդպիսին ոչնչացնելու համար։

Արցախի ժողովրդի իրավունքներն ապահովելու պատրաստակամության մասին Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններն ընդամենը քող են, որի հետևում Բաքուն կփորձի ավարտին հասցնել իր հանցավոր քաղաքականությունը։ Ադրբեջանի նախագահի վերոհիշյալ կոչը բոլոր նրանց, ովքեր չեն ցանկանում ենթարկվել Բաքվին, լքել Արցախը, ակնհայտ է դարձնում, թե Ադրբեջանի նպատակներից որոնք են իրական, իսկ որոնք՝ պարզապես հնարք։

Մենք վճռականորեն մերժում ենք ցանկացած առաջարկ Ադրբեջանին մեր ժողովրդի իրավունքների նկատմամբ իրավազորությունը փոխանցելու վերաբերյալ։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը առաջին հերթին առաջնորդվել Արցախում ապրող մարդկանց շահերով, որոնց սպառնում է վտարում հայրենիքից։ Արցախցիներին սպառնացող վերահաս աղետի համատեքստում միջազգային հանրության անտարբերությունն ու անգործությունը զանցաթողություն է, եթե չասենք՝ մեղսակցություն։

- Ինչպիսի՞ն են Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման ուղիները արցախյան կողմի պատկերացմամբ։

 

Բովանդակային տեսանկյունից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է ուղղված լինի դրա սկզբնապատճառի վերացմանը՝ կապված  Արցախի ժողովրդի հավաքական իրավունքները ճանաչելու Ադրբեջանի չկամության հետ, ինչպես նաև Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից ապօրինի ռազմական ուժի կիրառման հետևանքների շտկմանը։

Ընթացակարգային տեսանկյունից հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի բանակցությունների արդյունքում  կողմերի միջև համաձայնեցված որոշումների վրա։ Հենց դա է միջազգային իրավունքի պահանջը։ Մենք կողմ ենք Արցախի և Ադրբեջանի միջև  ուղիղ բանակցությունների միջազգային մեխանիզմի վերականգնման գաղափարին։ Ուղիղ բանակցությունների շրջանակում կարող ենք հասնել արդար և երկարաժամկետ խաղաղություն երաշխավորող համաձայնության։

Միջազգային մեխանիզմի ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ միջազգային հանրության առաջարկությունները վկայում են, որ առկա է համընդհանուր ըմբռնում առ այն, որ Արցախի ժողովրդին բռնությամբ Ադրբեջանի իրավասությանը ենթարկելը մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերի խախտում է, իսկ այդ պլանի գործնական իրականացումը կհանգեցնի Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ բռնության և հետապնդումների ծայրահեղ դրսևորումների:

Կոչ ենք անում միջազգային հանրությանը շարունակել ջանքերը՝  ուղղված միջազգային իրավունքի հիման վրա հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար համապատասխան պայմանների ստեղծմանը։ Հակամարտության կարգավորման մյուս ուղիները զանցաթողություն են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հանդեպ։ 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
"Ուժեղ Հայաստան"-ը ներկայացրել է Աղքատության հաղթահարման հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությունը
Ամենայն հայոց կաթողիկոսը Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոնի ներկայացուցիչների հետ քննարկել է Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների խախտումըԱմենայն հայոց կաթողիկոսը Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոնի ներկայացուցիչների հետ քննարկել է Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների խախտումը
Հայաստանի ՆԳՆ Հայաստանի ՆԳՆ "թեժ գծերը" շուրջօրյա կգործեն ընտրական գործընթացների շրջանում
«Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ-ին խնդրում է չեղարկել «Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ-ին խնդրում է չեղարկել "Ուժեղ Հայաստան" դաշինքի գրանցումը խորհրդարանական ընտրություններում
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Ֆիլիպինների, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներինՀունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Ֆիլիպինների, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին
Երեւանում տեղի կունենա ֆրանսահայ պատմաբանի «Ավարտելով ցեղասպանությունը. Մուստաֆա Քեմալը և ողջ մնացած հայերի ու հույների ոչնչացումը» գրքի շնորհանդեսըԵրեւանում տեղի կունենա ֆրանսահայ պատմաբանի «Ավարտելով ցեղասպանությունը. Մուստաֆա Քեմալը և ողջ մնացած հայերի ու հույների ոչնչացումը» գրքի շնորհանդեսը
Գյումրիի քաղաքապետին նոր մեղադրանք է առաջադրվելԳյումրիի քաղաքապետին նոր մեղադրանք է առաջադրվել
Խմբակցության ղեկավար․ Առաջիկա ընտրությունները շատ կարեւոր են մեր երկրի համարԽմբակցության ղեկավար․ Առաջիկա ընտրությունները շատ կարեւոր են մեր երկրի համար
Ռուսաստանում ակնկալում են Ռուսաստանում ակնկալում են "3+3" հաջորդ հանդիպումն անցկացնել Բաքվում կամ Երևանում
Բացահայտվել է 27-ամյա վաղեմության սպանությունըԲացահայտվել է 27-ամյա վաղեմության սպանությունը
Ուժայինները խուզարկություններ են իրականացնում Armat Media-ի խմբագրությունումՈւժայինները խուզարկություններ են իրականացնում Armat Media-ի խմբագրությունում
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ռոբերտ Քոչարյան. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի լրացումներով, որոնցով երաշխավորված կլինի խաղաղությունըՌոբերտ Քոչարյան. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի լրացումներով, որոնցով երաշխավորված կլինի խաղաղությունը
Քաղաքագետ․ Գոյություն ունի երկու պետություն, որոնք շահագրգռված են Հայաստանում իրավիճակի ապակայունացմամբՔաղաքագետ․ Գոյություն ունի երկու պետություն, որոնք շահագրգռված են Հայաստանում իրավիճակի ապակայունացմամբ
Ապօրինի քարոզչությունը դարձել է ամենատարածված խախտումը նախընտրական արշավի ընթացքում. «Արդար քվե»Ապօրինի քարոզչությունը դարձել է ամենատարածված խախտումը նախընտրական արշավի ընթացքում. «Արդար քվե»
«Ուժեղ Հայաստան». Սամվել Կարապետյանի ծրագրերը թույլ կտան վերջ դնել ծայրահեղ աղքատությանը երկրում«Ուժեղ Հայաստան». Սամվել Կարապետյանի ծրագրերը թույլ կտան վերջ դնել ծայրահեղ աղքատությանը երկրում
Հարցում. Հայաստանում հարցվածների միայն մոտ մեկ երրորդն իր ձայնը կտա Փաշինյանի կուսակցությանը խորհրդարանական ընտրություններումՀարցում. Հայաստանում հարցվածների միայն մոտ մեկ երրորդն իր ձայնը կտա Փաշինյանի կուսակցությանը խորհրդարանական ընտրություններում
Ձերբակալվել է Հայաստանի տրանսպորտի և կապի նախկին նախարարըՁերբակալվել է Հայաստանի տրանսպորտի և կապի նախկին նախարարը
Էդմոն Մարուքյան. 1,7 միլիոն մարդ պետք է գնա ընտրատեղամասեր, այդ դեպքում այս իշխանությունը կջախջախվիԷդմոն Մարուքյան. 1,7 միլիոն մարդ պետք է գնա ընտրատեղամասեր, այդ դեպքում այս իշխանությունը կջախջախվի
Հայաստանում հարցվածների շուրջ 50%-ը պատրաստ է փողոց դուրս գալ, եթե խորհրդարանական ընտրությունները կեղծվենՀայաստանում հարցվածների շուրջ 50%-ը պատրաստ է փողոց դուրս գալ, եթե խորհրդարանական ընտրությունները կեղծվեն
Սամվել Կարապետյան. երկրի իշխանությունները Հայաստանը վերածել են աշխարհաքաղաքական պայքարի կենտրոնիՍամվել Կարապետյան. երկրի իշխանությունները Հայաստանը վերածել են աշխարհաքաղաքական պայքարի կենտրոնի
«One shot» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը կանցկացվի Երևանում հունիսի 8-ից 15-ը«One shot» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը կանցկացվի Երևանում հունիսի 8-ից 15-ը
«Ուժեղ Հայաստան». Անապահով ընտանիքներին էլեկտրաէներգիայի և ջրի սուբսիդիաներ կտրամադրվեն«Ուժեղ Հայաստան». Անապահով ընտանիքներին էլեկտրաէներգիայի և ջրի սուբսիդիաներ կտրամադրվեն
Հայաստանի դատախազությունը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել «Արարատցեմենտ»-ի օտարման վերաբերյալ կառավարության որոշումըՀայաստանի դատախազությունը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել «Արարատցեմենտ»-ի օտարման վերաբերյալ կառավարության որոշումը
Կարապետյանը՝ Փաշինյանին. «Եթե ՀԱՊԿ-ը չի աշխատում, դուրս եկե՛ք այդ կառույցից»Կարապետյանը՝ Փաշինյանին. «Եթե ՀԱՊԿ-ը չի աշխատում, դուրս եկե՛ք այդ կառույցից»
Փորձագետ. Փաշինյանի վերջը կգա, եթե ընտրողների մեծամասնությունը գնա ընտրատեղամասերՓորձագետ. Փաշինյանի վերջը կգա, եթե ընտրողների մեծամասնությունը գնա ընտրատեղամասեր
Օվերչուկը Հայաստանին կոչ է արել կողմնորոշվել, թե «ինչ մուրաբա է եփելու»Օվերչուկը Հայաստանին կոչ է արել կողմնորոշվել, թե «ինչ մուրաբա է եփելու»
Հայաստանի օմբուդսմենը ԵՄ երկրների դեսպանների ուշադրությունն է հրավիրել ընտրական գործընթացների շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու խնդրինՀայաստանի օմբուդսմենը ԵՄ երկրների դեսպանների ուշադրությունն է հրավիրել ընտրական գործընթացների շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու խնդրին
Ռոբերտ Քոչարյան. Վենդետան այն ուղին չէ, որով կարելի է երկիրը դուրս բերել ճգնաժամիցՌոբերտ Քոչարյան. Վենդետան այն ուղին չէ, որով կարելի է երկիրը դուրս բերել ճգնաժամից
ՔԿ. որոշում է կայացվել ձերբակալել կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանին և ֆինանսների նախկին նախարար Գագիկ ԽաչատրյանինՔԿ. որոշում է կայացվել ձերբակալել կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանին և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին
Ռուսաստանում կրկին զգուշացրել են Հայաստանին ուկրաինական ուղով գնալուցՌուսաստանում կրկին զգուշացրել են Հայաստանին ուկրաինական ուղով գնալուց
Գեներալ Խաչատրյանին նոր մեղադրանք է առաջադրվել. փաստաբանԳեներալ Խաչատրյանին նոր մեղադրանք է առաջադրվել. փաստաբան
«Միասնության թևեր»-ի առաջնորդը չի բացառել համագործակցությունը Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» և Քոչարյանի «Հայաստան» դաշինքների հետ խորհրդարան անցնելու դեպքում«Միասնության թևեր»-ի առաջնորդը չի բացառել համագործակցությունը Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» և Քոչարյանի «Հայաստան» դաշինքների հետ խորհրդարան անցնելու դեպքում
Լավրով. Հայաստանն անցնում է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության փորձությունըԼավրով. Հայաստանն անցնում է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության փորձությունը
Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBankՀաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը զարգացրել են շատ լավ և ջերմ հարաբերություններՊուտինը նշել է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը զարգացրել են շատ լավ և ջերմ հարաբերություններ
Պուտին. Ռուսաստանը բնականոն հարաբերություններ կպահպանի Հայաստանի հետ՝ անկախ նրանից, թե երկիրն ինչ որոշում կկայացնի իր ապագա ուղու վերաբերյալՊուտին. Ռուսաստանը բնականոն հարաբերություններ կպահպանի Հայաստանի հետ՝ անկախ նրանից, թե երկիրն ինչ որոշում կկայացնի իր ապագա ուղու վերաբերյալ
Գագիկ Ծառուկյան․ Հայ ժողովուրդը փոփոխություններ է ուզումԳագիկ Ծառուկյան․ Հայ ժողովուրդը փոփոխություններ է ուզում
Ռոբերտ Քոչարյան․ Հայաստանի ներկայիս իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի քարոզարշավը լցվի թույնով, ստով և կեղծիքներովՌոբերտ Քոչարյան․ Հայաստանի ներկայիս իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի քարոզարշավը լցվի թույնով, ստով և կեղծիքներով
ՀԱԿ․ գիտակցելով առաջիկա ընտրություններում անխուսափելի պարտությունը՝ իշխանությունները փորձում են ուժով և բռնությամբ կանխորոշել ընտրությունների ելքըՀԱԿ․ գիտակցելով առաջիկա ընտրություններում անխուսափելի պարտությունը՝ իշխանությունները փորձում են ուժով և բռնությամբ կանխորոշել ընտրությունների ելքը
«Հայաստանն ընտրում է» հեռուստատեսային բանավեճերի երրորդ և եզրափակիչ փուլը տեղի կունենա այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (ՄՀՀ)«Հայաստանն ընտրում է» հեռուստատեսային բանավեճերի երրորդ և եզրափակիչ փուլը տեղի կունենա այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (ՄՀՀ)
Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը տնային կալանքի տակ էԱրքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը տնային կալանքի տակ է
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամին օժանդակելու համար 37 անձի նկատմամբ քրեական գործ է հարուցվել«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամին օժանդակելու համար 37 անձի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Քոչարյան. «Մենք ընտրություններին գնում ենք ոչ միայն մեր ձեռքբերումների փորձով, այլև թույլ տրված սխալների գիտակցմամբ»Քոչարյան. «Մենք ընտրություններին գնում ենք ոչ միայն մեր ձեռքբերումների փորձով, այլև թույլ տրված սխալների գիտակցմամբ»
Եվրոպան համերաշխություն է հայտնում Հայաստանին Ռուսաստանի կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցների կապակցությամբ. եվրահանձնակատարԵվրոպան համերաշխություն է հայտնում Հայաստանին Ռուսաստանի կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցների կապակցությամբ. եվրահանձնակատար
Ուրսուլա ֆոն դեր Լայեն. ԵՄ-ն պատրաստում է աջակցության փաթեթ Հայաստանի համար, որը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական օգնությունՈւրսուլա ֆոն դեր Լայեն. ԵՄ-ն պատրաստում է աջակցության փաթեթ Հայաստանի համար, որը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական օգնություն
ԿԸՀ-ը հերթական անգամ հիշեցնում է, որ ընտրական հանձնաժողովների անդամներին արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումըԿԸՀ-ը հերթական անգամ հիշեցնում է, որ ընտրական հանձնաժողովների անդամներին արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը
Սուրեն Պապիկյանը չի բացառել, որ ընտրություններին մասնակցելու համար Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիներին կարող են ուսումնական զինվորական հավաքների ծանուցագրեր հանձնվելՍուրեն Պապիկյանը չի բացառել, որ ընտրություններին մասնակցելու համար Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիներին կարող են ուսումնական զինվորական հավաքների ծանուցագրեր հանձնվել
ԿԸՀ  նախագահը ՖՄԿ դիտորդական առաքելության պատվիրակությանը ներկայացրել է ընտրական համակարգի նախապատրաստական աշխատանքներըԿԸՀ  նախագահը ՖՄԿ դիտորդական առաքելության պատվիրակությանը ներկայացրել է ընտրական համակարգի նախապատրաստական աշխատանքները
ԱՊՀ ՄԽՎ միջազգային դիտորդների խումբը ձեռնամուխ է եղել խորհրդարանական ընտրությունների կարճաժամկետ դիտարկմանըԱՊՀ ՄԽՎ միջազգային դիտորդների խումբը ձեռնամուխ է եղել խորհրդարանական ընտրությունների կարճաժամկետ դիտարկմանը
Քոչարյան․ Փաշինյանը Հայաստանի երեք դատական ատյաններում մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբՔոչարյան․ Փաշինյանը Հայաստանի երեք դատական ատյաններում մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ
Գագիկ Ծառուկյանը չի մասնակցի կուսակցությունների ընտրացուցակների առաջին համարների՝ այսօր Հանրային հեռուստատեսության կազմակերպած բանավեճին․  ՏոնոյանԳագիկ Ծառուկյանը չի մասնակցի կուսակցությունների ընտրացուցակների առաջին համարների՝ այսօր Հանրային հեռուստատեսության կազմակերպած բանավեճին․  Տոնոյան
Քոչարյան․ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը նրան թույլ էր տալիս շուկայական արժեքից ցածր սպառազինություն ստանալ, եւ այդ հնարավորությունը կորցնելը խելամիտ չէՔոչարյան․ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը նրան թույլ էր տալիս շուկայական արժեքից ցածր սպառազինություն ստանալ, եւ այդ հնարավորությունը կորցնելը խելամիտ չէ
Փաստաբան․ Հայաստանի իշխանությունները գնում են խորհրդարանական ընտրությունները կեղծելու ճանապարհովՓաստաբան․ Հայաստանի իշխանությունները գնում են խորհրդարանական ընտրությունները կեղծելու ճանապարհով
Ամբեր Կապիտալի կողմից կառավարվող և արևային էլեկտրակայանների պորտֆել միավորող «Սոլիս» ՓԲ ընկերությունը պարտատոմսեր է թողարկումԱմբեր Կապիտալի կողմից կառավարվող և արևային էլեկտրակայանների պորտֆել միավորող «Սոլիս» ՓԲ ընկերությունը պարտատոմսեր է թողարկում
ԱԳՆ․ Ռուսաստանը չի պատրաստվում վճարել եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանի քայլերի հետեւանքների համարԱԳՆ․ Ռուսաստանը չի պատրաստվում վճարել եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանի քայլերի հետեւանքների համար
Մարուքյան․ ընդդիմադիրների վրա հարձակումների համար անձնական պատասխանատվություն է կրում գործող վարչապետըՄարուքյան․ ընդդիմադիրների վրա հարձակումների համար անձնական պատասխանատվություն է կրում գործող վարչապետը
Զախարովա․ Ռուսաստանը չի պատրաստվում վճարել դեպի ԵՄ Հայաստանի ճանապարհի համարԶախարովա․ Ռուսաստանը չի պատրաստվում վճարել դեպի ԵՄ Հայաստանի ճանապարհի համար
Գեղամ Մանուկյան․ Փաշինյանի կուսակցությունը պահեստազորայինների 25-օրյա զինվորական հավաքները վերածել է և շարունակում է վերածել պատժիչ գործիքիԳեղամ Մանուկյան․ Փաշինյանի կուսակցությունը պահեստազորայինների 25-օրյա զինվորական հավաքները վերածել է և շարունակում է վերածել պատժիչ գործիքի
Սաղաթելյան․ ՀՅԴ Գյումրիի գրասենյակում և Սաղաթելյան․ ՀՅԴ Գյումրիի գրասենյակում և "Հայաստան" դաշինքի համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Սամվել Կարապետյան. երկրի իշխանությունները Հայաստանը վերածել են աշխարհաքաղաքական պայքարի կենտրոնիՍամվել Կարապետյան. երկրի իշխանությունները Հայաստանը վերածել են աշխարհաքաղաքական պայքարի կենտրոնի
Փորձագետ. Փաշինյանի վերջը կգա, եթե ընտրողների մեծամասնությունը գնա ընտրատեղամասերՓորձագետ. Փաշինյանի վերջը կգա, եթե ընտրողների մեծամասնությունը գնա ընտրատեղամասեր
Ռուսաստանում կրկին զգուշացրել են Հայաստանին ուկրաինական ուղով գնալուցՌուսաստանում կրկին զգուշացրել են Հայաստանին ուկրաինական ուղով գնալուց
Քոչարյան. «Մենք ընտրություններին գնում ենք ոչ միայն մեր ձեռքբերումների փորձով, այլև թույլ տրված սխալների գիտակցմամբ»Քոչարյան. «Մենք ընտրություններին գնում ենք ոչ միայն մեր ձեռքբերումների փորձով, այլև թույլ տրված սխալների գիտակցմամբ»
Եվրոպան համերաշխություն է հայտնում Հայաստանին Ռուսաստանի կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցների կապակցությամբ. եվրահանձնակատարԵվրոպան համերաշխություն է հայտնում Հայաստանին Ռուսաստանի կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցների կապակցությամբ. եվրահանձնակատար
Ուրսուլա ֆոն դեր Լայեն. ԵՄ-ն պատրաստում է աջակցության փաթեթ Հայաստանի համար, որը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական օգնությունՈւրսուլա ֆոն դեր Լայեն. ԵՄ-ն պատրաստում է աջակցության փաթեթ Հայաստանի համար, որը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական օգնություն
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ Շատ դժվար է լինել ԵՄ անդամ և միաժամանակ անդամակցել ԵԱՏՄ-ինՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ Շատ դժվար է լինել ԵՄ անդամ և միաժամանակ անդամակցել ԵԱՏՄ-ին
Զախարովան Հայաստանին համեմատել է մի ուղևորի հետ, ով ցանկանում է «Ա» կետից հասնել «Գ» կետԶախարովան Հայաստանին համեմատել է մի ուղևորի հետ, ով ցանկանում է «Ա» կետից հասնել «Գ» կետ
ԵՄ-ն աջակցություն է պատրաստում Հայաստանի համար՝ Ռուսաստանի կողմից սահմանված տնտեսական սահմանափակումների պայմաններում. ԶԼՄ-ներԵՄ-ն աջակցություն է պատրաստում Հայաստանի համար՝ Ռուսաստանի կողմից սահմանված տնտեսական սահմանափակումների պայմաններում. ԶԼՄ-ներ
Մենք պարտավոր ենք գործադրել բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի արցախահայության նկատմամբ արդարությունը հաղթանակիՄենք պարտավոր ենք գործադրել բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի արցախահայության նկատմամբ արդարությունը հաղթանակի
Ընդդիմադիրը հաղորդել է, թե Վայոց ձորի որ նորակառույց դպրոցներն են հանձնվելու ադրբեջանցիներինԸնդդիմադիրը հաղորդել է, թե Վայոց ձորի որ նորակառույց դպրոցներն են հանձնվելու ադրբեջանցիներին
Փորձագետ․ Հայաստանն ու Ադրբեջանը մասնակցում են Իրանի շրջապատման ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական խաղինՓորձագետ․ Հայաստանն ու Ադրբեջանը մասնակցում են Իրանի շրջապատման ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական խաղին
Breavis ընկերությունը “Եվրոնյուզ»-ին մերկացրել է Հայաստանի ընտրությունների վերաբերյալ կեղծ տեղեկատվություն տարածելու մեջBreavis ընկերությունը “Եվրոնյուզ»-ին մերկացրել է Հայաստանի ընտրությունների վերաբերյալ կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ
Քոչարյան․ ԵՄ և ԵԱՏՄ միջև ընտրությունը՝ դա ընտրություն է անիրականանալի երազանքի և որոշակիության միջևՔոչարյան․ ԵՄ և ԵԱՏՄ միջև ընտրությունը՝ դա ընտրություն է անիրականանալի երազանքի և որոշակիության միջև
Հայաստանի իշխանությունը, որպես ռուսական ուղղության այլընտրանք, ուղղակի կամ անուղղակի ակնարկում է Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությունները․ պատգամավորՀայաստանի իշխանությունը, որպես ռուսական ուղղության այլընտրանք, ուղղակի կամ անուղղակի ակնարկում է Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությունները․ պատգամավոր