Հինգշաբթի, 9 Փետրվարի 2023 12:48
Նաիրա Բադալյան

Վարչապետն անհանգստացնող է համարում Հայաստանի նահանջը «Թրանսփարենսի Ինթերնեյշնլի» կոռուպցիայի  ընկալման համաթվում

Վարչապետն անհանգստացնող է համարում Հայաստանի նահանջը «Թրանսփարենսի Ինթերնեյշնլի» կոռուպցիայի  ընկալման համաթվում

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության հրապարակած «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ 2022» զեկույցին, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունը որոշակի նահանջ է գրանցել։

«Սա շատ կարևոր ցուցիչ է մեզ համար և հակակոռուպցիոն քաղաքականության մեր ռազմավարության մեջ մենք այս ցուցիչում առաջընթաց արձանագրելու շատ հստակ նպատակադրում ունենք։ Եվ մինչև 2026 թվականը որոշակի գործողությունների պլան ունենք։ Այս ցուցիչի թեկուզ ոչ շատ մեծ, թեկուզ ոչ շատ նշանակալի նահանջը մեզ համար անհանգստացնող ահազանգ է»,- ասել է կառավարության ղեկավարը:

 

Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, թեմայի քննարկման, հետընթացի պատճառը հասկանալու նպատակով կառավարության այսօրվա նիստին մասնակցել են «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը:

 

Վարուժան Հոկտանյանը ներկայացրել է նման արդյունք արձանագրելու պատճառները: «Կոռուպցիայի ընկալման համաթիվի հաշվարկն իրականացվում է 1995-ից, 2003-ից Հայաստանը գտնվում է դասակարգման աղյուսակում: Նախ մի քանի կարևոր ճշտումներ, առաջինը՝ սա միայն հանրային սեկտորի կոռուպցիան է ցույց տալիս: Երկրորդը՝ այս ցուցիչը դա միայն գործարարների և փորձագետների ընկալումն է ցույց տալիս: Ընդ որում, տվյալ երկրի և տվյալ երկրի հետ առնչվող: Եվ երրորդ կարևոր արձանագրումը, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ն ինքը չի հաշվարկում, այդ կազմակերպությունը վերցնում է 12 հայտնի միջազգային կազմակերպությունների (ՀԲ, Համաշխարհային տնտեսական ֆորում, «Ֆրիդոմ Հաուս» և այլն) ուսումնասիրություններ, որոնց ուսումնասիրություններում կան նաև կոռուպցիայի վերաբերյալ հարցեր: Կազմակերպությունը այդ ուսումնասիրություններից առանձնանցում է կոռուպցիայի վերաբերյալ հարցերը, բերում է 0-100 սանդղակի, ապա հաշվարկում է ամեն մի աղբյուրի կողմից համաթիվը»,-ասել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարը:

 

Հոկտանյանի խոսքով, մինչև 2012-2018 թթ.-ին այդ ցուցիչը տատանվում էր 33-37-ի միջև, որից հետո եղել է կտրուկ առաջընթաց 2 տարիների ընթացքում. 2019-ին միանգամից 42 բարձրացել է, իսկ 2020-ին ևս 7 միավոր ավելացել է. «2021-ին կանգնեց աճը, և այս տարի նահանջեց: Այդ նահանջը վիճակագրորեն զգալի չի, բայց անհանգստանալու կարիք կա, 3 միավոր նահանջը քիչ չէ»:

 

Նա նշել է, որ Հայաստանի վերաբերյալ 6 ուսումնասիրությունների աղբյուրներից, որոնցից հանվել է միջին վիճակագրական թիվը, առավել մեծ նահանջ տվել են Համաշխարհային տնտեսական ֆորումի և «V-Dem»-ի ուսումնասիրությունները։ «Համաշխարհային տնտեսական ֆորումը երկու տիպի հարցեր է ի հայտ հանել։ Առաջինը՝ բիզնեսները որքան են ապօրինի վճարներ կատարում պետական տարբեր ծառայություններին՝ հարկային, մաքսային, լիցենզիաներ և այլն։ Եվ երկրորդը՝ որքանով են հանրային միջոցները ոչ օրինական ձևով ուղղվում մասնավորին։ Դա սովորաբար գնումների և այլ գործընթացների միջոցով է տեղի ունենում։ «V-Dem»-ը իր հերթին նշել էր դատական իշխանության անկախության, իրավապահ մարմինների բարեվարքության, զսպող և հակակշռող մեխանիզմների պահպանման խնդիրները»,- նշել է Վարուժան Հոկտանյանը:

 

Անդրադառնալով պատճառներին՝ Հոկտանյանը նշել է. «Նայելով ուսումնասիրությունները, տեսնում ենք, որ այդ երեք միավոր նահանջի մոտավորապես 75 տոկոսը տվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի ուսումնասիրությունը: Դրանք երկու տիպի հարցեր են. առաջինը այն է, թե բիզնեսները որքանով են ապօրինի վճարներ կատարում պետական տարբեր ծառայություններին: Օրինակ, հարկային, մաքսային, լիզենցիաներ, կոմունալ վճարումներ և այլն: Եվ երկրորդ հարցը՝ որքանով են հանրային միջոցներն ուղղվում ոչ օրինական ձևով մասնավորին: Այսինքն՝ սովորաբար դա գնումների և այլ գործընթացների միջոցով է, և այստեղ միջնորդավորված կերպով երևում է նաև այն երևույթը, որը կոչվում է պետության զավթում: Դասական սահմանումը, երբ ֆինանսաօլիգարխիկ խմբերը սկսում են թելադրել կառավարությանը, գործադիր իշխանությանը և օրենսդիր իշխանությանը որոշումներ: Օրինակ, օրենքներն ընդունվում են որոշակի ֆինանսաօլիգարխիկ խմբերի օգտին, կամ կառավարության որոշումներ տնտեսական ոլորտի»:

 

Նիկոլ Փաշինյանը մտահոգիչ է համարել այդ ցուցիչը՝ չկա առաջընթաց, ինչն արդեն խնդիր է և անընդունելի. «Կարելի է արձանագրել նաև, որ այս ցուցիչը մարդկանց ընկալումն է թույլ տալիս, որոնք շփվում են տարբեր պետական մարմինների հետ: Դուք նշեցիք, որ բիզնեսը տարբեր ապօրինի վճարումներ է իրականացնում տարբեր պետական մարմինների, մենք դրա մասին գիտենք, որովհետև 2022-ին մենք մի քանի հիշարժան ձերբակալություններ, կալանավորումներ ունեցել ենք: Իհարկե, խնդիրը դրանով չի վերանում: Այս իրավիճակը շատ խորը պետք է ուսումնասիրվի, և մենք պետք է հասկանանք, թե ինչ լրացուցիչ քայլեր պետք է անենք, որ Հայաստանը շարունակի տպավորիչ առաջընթացի տիրույթում հայտնվի: Այստեղ մենք պետք է արձանագրենք մեր քաղաքական կամքը, բայց նաև պիտի ցավով ասեմ, որ քաղաքական կամքը միշտ չէ, որ բերում է կոնկրետ արդյունքների: Այո՛, մենք դատական համակարգում էլ խնդիրներ ունենք: Կան գործեր, որոնց վաղեմության ժամկետն անցել է: Իհարկե, դա դե յուրե ի՞նչ է նշանակում՝ իրավաբանները կասեն, որովհետև ես հասկացա, որ գործնական առումով միշտ չէ, որ դա ինքնին նշանակում է, որ որևէ մեկն ուղղակի քրեական պատասխանատվությունից կարող է ազատվել: Բայց հաջորդ հարցը, որ ծագում է, հետևյալն է՝ իսկ ինչո՞ւ է անցել վաղեմության ժամկետը, որովհետև քննությունները որոշ դեպքերում ուղղակի ձգձգվում են, տևում են տարիներ»:

 

Կառավարության ղեկավարի խոսքով՝ նաև արդեն դատարան գնացած գործերն են ձգձգվում տարիներով՝ չհասնելով կոնկրետ եզրագծի և մարդկանց ընկալումը դրանից փոխվում է. «Սա կոմպլեքս խնդիր է: Իհարկե, դատական համակարգի անկախության հետ կապված մենք խնդիր չունենք, բայց մյուս կողմից այս հարցերը մեզ անհանգստացնում են: Եվ նաև պարոն Անդրեասյանին հրավիրել եմ, որպեսզի նաև այս հարցերն ընդգծենք, որ մենք պետք է դատական համակարգի մեր բարեփոխումները, բայց նաև գործնական աշխատանքը փորձենք կազմակերպել այնպես, որ այս հարակից էֆեկտները չստացվեն, որորվհետև դրանից առաջանում է կոնկրետ մարդկանց ընկալումներ: Իսկ որ տարբեր օղակներում մենք ունենք կոռուպցիա՝ մենք ուրիշ տեղից չգիտենք, դա գիտենք ամենատարբեր օղակներում մեր արած բացահայտումներից: Վերջին շրջանում շատ աղմկոտ կոռուպցիոն գործեր ենք բացահայտել՝ Սննդի անվտանգության տեսչություն, Մաքսային ծառայություն, Քաղաքապետարանի վարչական շրջաններից մեկում, կառավարությունում և այլն: Բայց խնդիրն այն է, որ կանխարգելենք կոռուպցիան, դրա համար էլ Հայաստանում ստեղծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»:

 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը նշել է, որ մինչև 2018 թվականը Հայաստանի Հանրապետության վերաբերյալ համաթիվը երբևէ ընդգծումներ չի ունեցել և չի ներկայացրել, թե որ ոլորտներով է պայմանավորված, որ համաթվի աճ կամ նվազում է արձանագրվում: «Սա նշանակում է, որ մինչև 40 համաթվի միավոր ունեցող երկրներն առհասարակ գնահատվում են այնքան թույլ ինստիտուցիոնալ և կառավարման համակարգի տեսանկյունից, որ նույնիսկ շեշտադրումներն այլևս իրականացնելու անհրաժեշտություն չկա: 2018 թվականից սկսած, ընդհակառակը, տեղի է ունեցել այդ համաթվի փոփոխությունը՝ հենց էական գնահատելով այն հանգամանքը, որ քաղաքացիական ընդվզումը Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման նոր հուսադրում է իրականացրել: Այդ մեծ տարբերությամբ առաջընթացը պայմանավորված է եղել դրանով: Սա նշանակում է, որ արդեն որպես պետություն Հայաստանի Հանրապետությունը գնահատվում է այլ երկրների համախմբում, որտեղ ոչ միայն կոռուպցիայի, ավելի ավանդական կաշառակերության դրսևորումներն է, որ ավելի տարածվածության տեսանկյունից գնահատվում են, ներառյալ նաև այն զեկույցները, որոնք սկզբնաղբյուր են հանդիսացել, այլ հենց կառավարման որակն ինստիտուցիոնալ, որտեղ ամենաէականը և առաջնայինը հենց 2018 թվականից գնահատվել է այդ հակակշիռների և փոխզսպման մեխանիզմների կառուցումը, դատաիրավական բարեփոխումներ և կոռուպցիայի դեմ պայքար: Բայց ինստիտուցիոնալ, այսինքն՝ ոչ թե մարդկանց և քաղաքացիների ընկալման տեսանկյունից, այլ պետության կառավարման տեսանկյունից, և յուրաքանչյուր ինստիտուտի անկախության և դրա գործառնական իրականացման մանդատի տեսանկյունից: Այս համատեքստում արդեն Հայաստանի Հանրապետության համար պահանջատիրությունը կարծես թե մեծացել է, որպեսզի որակական տեսանկյունից կառավարումը լինի այլ ստանդարտներին համապատասխան: Այն փոփոխությունները, որոնք արձանագրվել են, ուղղակի հենց դրա մասին էլ վկայում են: Իստիտուցիոնալ, և մասնավորապես, 2022 թվականի համար ես մատնանշեմ, թե ի՞նչն է նաև միավորի նվազեցման պատճառ հանդիսացել հենց ըստ այդ ընդգծման համաթվի՝ Հայաստանի Հանրապետությունում հենց հակակշիռների և փոխզսպման մեխանիզմների կիրառման ավելի արդեն ոչ բավարար վիճակն է, իրավապահ մարմինների բարեվարքությունը՝ ավելի լայն իմաստով և նաև դատական իշխանության անկախության երաշխավորումը, ինչպես նաև քաղաքացիական հատվածը»:

 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն էլ ներկայացրել է դատական համակարգում առկա խնդիրները. «Դատական իշխանությունն ամենալուռ և ամենաքարկոծված իշխանության թևերից մեկն է, որոշ դեպքերում իսկապես մեղավոր որոշ դեպքերի համար, բայց ոչ միակ մեղավորը և ես ուրախ եմ, որ համաթվի ներկայացման ժամանակ արդեն նշվեց, որ այդ 75 տոկոս խնդիրներն արդեն, համենայնդեպս, դատական իշխանության հետ չեն կապված: Ինչպես տիկին Հարությունյանը նշեց, շատ բան է փոխվել հեղափոխությունից հետո: Եթե ժամանակին դատական իշխանության մասին խոսվում էր կաշառքների, սակագների, բացառապես մեծ համատարած կոռուպցիոն երեւույթների մասին, հեղափոխությունից հետո արդեն ինչ-որ շրջան կար խոսակցություն, որ դատական իշխանությունն անկախ է օրենսդիր ու գործադիր իշխանությունից, բայց անկախ չէ իր նախկին որոշ կապերից, հիմա արդեն խոսում են դատական գործերի ձգձգումներից, ուշացումներից, որոնք իսկապես արդարացում չունեն: Մենք հիմա փորձում ենք կարգապահական վարույթներով վեր հանել այն բոլոր սուբյեկտիվ դրսևորումները, երբ դատավորի մեղքի պատճառով եղել են ձգձգումներ, ուշացումներ»:

 

ԲԴԽ նախագահը նշել է, որ դատական գործերի ձգձգումներն ունեն նաև օբյեկտիվ պատճառ՝ Հայաստանում դատավորների թիվը սահմանափակ է։ Կարեն Անդրեասյանը տեղեկացրել է նաև, որ գործադիր և օրենսդիր իշխանության հետ արդեն դեկտեմբերին մշակվել են լուրջ բարեփոխման օրենսդրական փաթեթներ։

 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին, նշել է. «Մեր ամենամեծ պրոբլեմը, իմ կարծքով, պետական իշխանության իրականացման ֆունկցիոնալի լավարկումն է այլևս: Մենք այստեղ ոչ թե խնդիր ունենք պայքարը լավացնելու, դա առանձին խնդիր է, բայց ամենասուրը չէ: Այսօր մեր հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իրականացման պարագայում, կարծում եմ, որ մենք որակապես այլ իրավիճակ կունենանք, և պահանջարկն էլ է դա, որովհետև այդ կոռուպցիոն ռիսկերը կամ դրսևորումները շատ դեպքերում անիմաստ պրոցեսների արդյունք են»: Փոխվարչապետը նաև նշել է, որ հարկային համակարգի բարելավումը և պետական համակարգի գործառույթների լավարկումը պետք է լինի կոնցեպտ՝ խնդիրն արմատախիլ անելու համար, ինչը կլուծի պրոբլեմների 90%-ը, իսկ 10%-ի լուծումն արդեն կմնա դատաիրավական բարեփոխումներին։

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանը նշել է. «Խոսքն այն հայեցակարգի մասին է, որ նախ պետք է անել այնպես, որ կոռուպցիան կամ հնարավոր չլինի, կամ դրա հնարավորությունները շատ նեղ ու սահմանափակ լինեն: Հանրային կառավարման բարեփոխումների օրակարգը մենք պետք է կարողանանք պատշաճ տեմպերով առաջ մղել»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Team-ը կապիտալի շուկայից ներգրավել է շուրջ $35 մլն. արդյունքը հայտարարվել է միջազգային համաժողովում՝ Freedom Broker Armenia -ի հետ համագործակցությամբ   Team-ը կապիտալի շուկայից ներգրավել է շուրջ $35 մլն. արդյունքը հայտարարվել է միջազգային համաժողովում՝ Freedom Broker Armenia -ի հետ համագործակցությամբ  
Պատգամավոր․ Պետք չէ ամաչել խոսել ընտանեկան բռնության մասին, ամոթ է արդարացնել բռնությունըՊատգամավոր․ Պետք չէ ամաչել խոսել ընտանեկան բռնության մասին, ամոթ է արդարացնել բռնությունը
Վարչապետը ներկայացրել է Եկեղեցու հարցում օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իր տեսլականըՎարչապետը ներկայացրել է Եկեղեցու հարցում օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իր տեսլականը
Աշխատանքի եւ բարեկեցության նախարարը մեկնաբանել է երկրում թաղման նպաստների չեղարկումըԱշխատանքի եւ բարեկեցության նախարարը մեկնաբանել է երկրում թաղման նպաստների չեղարկումը
"Արցախ TV"-ն դադարեցնում է գործունեությունը ներկայիս կազմով. անվանումը և հարթակը կփոխանցվեն այլ կազմակերպության. հեռուստաալիքի տնօրեն
Սևանա լճում մոտ 150 շենք և կառույց կքանդվիՍևանա լճում մոտ 150 շենք և կառույց կքանդվի
ՀՀ առողջապահության նախարար. Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիսը մեկնարկել էՀՀ առողջապահության նախարար. Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիսը մեկնարկել է
«Արցախ» միության ղեկավարը Հայաստանի կառավարությանը հանձնեց հայ ռազմագերիներին ուղղված ավելի քան 1000 նամակ«Արցախ» միության ղեկավարը Հայաստանի կառավարությանը հանձնեց հայ ռազմագերիներին ուղղված ավելի քան 1000 նամակ
ReA փառատոնը մասնագետներ է հավաքագրում ReA ակադեմիայի լաբորատորիայում սովորելու համարReA փառատոնը մասնագետներ է հավաքագրում ReA ակադեմիայի լաբորատորիայում սովորելու համար
Հայաստանի կառավարությունը ևս մեկ տարով երկարաձգում է սահմանամերձ շրջանների բնակիչների համար կոմունալ ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրըՀայաստանի կառավարությունը ևս մեկ տարով երկարաձգում է սահմանամերձ շրջանների բնակիչների համար կոմունալ ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրը
Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունըՍիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը
Հայաստանում սահմանափակ տեղեկատվություն ունեցող անձինք նույնպես հնարավորություն կունենան ստանալ սոցիալական ծախսերի փոխհատուցումՀայաստանում սահմանափակ տեղեկատվություն ունեցող անձինք նույնպես հնարավորություն կունենան ստանալ սոցիալական ծախսերի փոխհատուցում
Նիկոլ Փաշինյան. Հայաստանը բարձր է գնահատում Կիպրոսի հետ իր հարաբերությունները, որոնք հիմնված են ամուր բարեկամության և փոխադարձ վստահության վրաՆիկոլ Փաշինյան. Հայաստանը բարձր է գնահատում Կիպրոսի հետ իր հարաբերությունները, որոնք հիմնված են ամուր բարեկամության և փոխադարձ վստահության վրա
Դավիթ Բաբայան. Բաքվում գտնվող հայ բանտարկյալների փաստաբանները վճռաբեկ բողոք են ներկայացրել Ադրբեջանի Գերագույն դատարանԴավիթ Բաբայան. Բաքվում գտնվող հայ բանտարկյալների փաստաբանները վճռաբեկ բողոք են ներկայացրել Ադրբեջանի Գերագույն դատարան
Ընդդիմադիր. Երևանում խցանումների հիմնական պատճառը քաղաքային անգործունակ կառավարումն ու տրված հազարավոր շինարարական թույլտվություններն ենԸնդդիմադիր. Երևանում խցանումների հիմնական պատճառը քաղաքային անգործունակ կառավարումն ու տրված հազարավոր շինարարական թույլտվություններն են
Դատախազության միջամտության արդյունքում Սիսիան համայնքի Գիդրոշինարների այգին ամբողջությամբ վերադարձվեց համայնքի սեփականությանըԴատախազության միջամտության արդյունքում Սիսիան համայնքի Գիդրոշինարների այգին ամբողջությամբ վերադարձվեց համայնքի սեփականությանը
ՀՀ վարչապետ. Հայաստանի և Չինաստանի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունները հասել են նոր մակարդակի՝ ձեռք բերելով ռազմավարական բովանդակությունՀՀ վարչապետ. Հայաստանի և Չինաստանի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունները հասել են նոր մակարդակի՝ ձեռք բերելով ռազմավարական բովանդակություն
Արա Զոհրաբյանը զգուշացնում է վերջին տարիներին Հայաստանում տիրող մտահոգիչ ժողովրդագրական պատկերի մասինԱրա Զոհրաբյանը զգուշացնում է վերջին տարիներին Հայաստանում տիրող մտահոգիչ ժողովրդագրական պատկերի մասին
ԱՄՆ դեսպանատունը կազմակերպել էր քննարկում՝ նվիրված հիպերինտելեկտի ոլորտում Հայաստանի հնարավորություններին, մարտահրավերներին և ներուժին։ԱՄՆ դեսպանատունը կազմակերպել էր քննարկում՝ նվիրված հիպերինտելեկտի ոլորտում Հայաստանի հնարավորություններին, մարտահրավերներին և ներուժին։
Հայաստանի կոռուպցիայի դեմ պայքարի դատարանը տեղի ունեցավ Երևանի քաղաքապետի խորհրդականի գործով իր առաջին դատական նիստըՀայաստանի կոռուպցիայի դեմ պայքարի դատարանը տեղի ունեցավ Երևանի քաղաքապետի խորհրդականի գործով իր առաջին դատական նիստը
Գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է անօրինական ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագրավման Հայաստանի փորձըԳլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է անօրինական ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագրավման Հայաստանի փորձը
«Հզոր Հայաստան» կուսակցության համահիմնադրի կալանքը փոխարինվել է տնային կալանքով«Հզոր Հայաստան» կուսակցության համահիմնադրի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
Դիվանագետ․ Հայ-ռուսական հարուստ միջմարդկային հարաբերությունների հիմքը, անկախ արտաքին հանգամանքներից, մնում են ավանդական արժեքներըԴիվանագետ․ Հայ-ռուսական հարուստ միջմարդկային հարաբերությունների հիմքը, անկախ արտաքին հանգամանքներից, մնում են ավանդական արժեքները
Շվիդկոյ. Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային հարաբերությունները կախված չեն քաղաքական բախումներիցՇվիդկոյ. Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային հարաբերությունները կախված չեն քաղաքական բախումներից
Զախարովան մեկնաբանել է Երևանի և Մոսկվայի հարաբերությունների մասին Փաշինյանի խոսքերըԶախարովան մեկնաբանել է Երևանի և Մոսկվայի հարաբերությունների մասին Փաշինյանի խոսքերը
Դա քաղաքականացված գնահատական է. Դավիթ Թադևոսյանը մեկնաբանել է Firebird ԱԲ գործարանի մասին ռուսական լրատվամիջոցների ռեպորտաժըԴա քաղաքականացված գնահատական է. Դավիթ Թադևոսյանը մեկնաբանել է Firebird ԱԲ գործարանի մասին ռուսական լրատվամիջոցների ռեպորտաժը
ԿԳՄՍՆ-ում քննարկել են Հանրապետության հրապարակում գտնվող ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծըԿԳՄՍՆ-ում քննարկել են Հանրապետության հրապարակում գտնվող ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը
Կանդազ․ 2020 թվականից հայկական բանակը չի կարողանում դուրս գալ հոգեբանական ծանր վիճակից Կանդազ․ 2020 թվականից հայկական բանակը չի կարողանում դուրս գալ հոգեբանական ծանր վիճակից 
Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը.  9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԱմերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում
Ֆրեզնոյի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՖրեզնոյի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է երիտասարդ կնոջն ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է երիտասարդ կնոջն ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
Դիվանագիտական ներկայացուցչություն․ ԱՄՆ-ը եւ Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում պայմանավորվածություններից անցնում են գործնական քայլերիԴիվանագիտական ներկայացուցչություն․ ԱՄՆ-ը եւ Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում պայմանավորվածություններից անցնում են գործնական քայլերի
Հայաստանի խորհրդարանում քննարկվել են ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության հետ համագործակցության ուղղություններըՀայաստանի խորհրդարանում քննարկվել են ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության հետ համագործակցության ուղղությունները
ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներ
Հայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել համագործակցությունը արդարադատության ոլորտում.Հայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել համագործակցությունը արդարադատության ոլորտում.
ՀՀ գլխավոր դատախազը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 36-րդ նիստինՀՀ գլխավոր դատախազը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 36-րդ նիստին
Երևանի վարչական շրջաններից մեկում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիանԵրևանի վարչական շրջաններից մեկում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան
«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համար«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համար
«Ղեկավարը կարգադրել է շտապ գումար փոխանցել». IDBank-ը զգուշացնում է գործատուի անունից իրականացվող զեղծարարության մասին«Ղեկավարը կարգադրել է շտապ գումար փոխանցել». IDBank-ը զգուշացնում է գործատուի անունից իրականացվող զեղծարարության մասին
Երևանի փոխքաղաքապետն իրանական պատվիրակության հետ քննարկել է օդի աղտոտվածության դեմ պայքարում և թափոնների կառավարման ոլորտում գործակցության հնարավորություններըԵրևանի փոխքաղաքապետն իրանական պատվիրակության հետ քննարկել է օդի աղտոտվածության դեմ պայքարում և թափոնների կառավարման ոլորտում գործակցության հնարավորությունները
Հոկտեմբերի 5-ից կմեկնարկեն մայրաքաղաքի Նորագավթի շրջանից դեպի Արտաշատ ճանապարհահատվածը կապող տրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքներըՀոկտեմբերի 5-ից կմեկնարկեն մայրաքաղաքի Նորագավթի շրջանից դեպի Արտաշատ ճանապարհահատվածը կապող տրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքները
Դատախազությունը ցանկանում է բռնագրավել Վատիկանում Հայաստանի նախկին դեսպանի ունեցվածքըԴատախազությունը ցանկանում է բռնագրավել Վատիկանում Հայաստանի նախկին դեսպանի ունեցվածքը
ՀՀ դատախազությունը պահանջում է պետության օգտին բռնագանձել Պետական եկամուտների կոմիտեի նախկին պաշտոնյային պատկանող 20 գույքՀՀ դատախազությունը պահանջում է պետության օգտին բռնագանձել Պետական եկամուտների կոմիտեի նախկին պաշտոնյային պատկանող 20 գույք
Հանրային հեռարձակողի խորհուրդը հետաքննություն կանցկացնի 44-օրյա պատերազմի մեկնարկի 6-րդ տարելիցին ՕՏԱ-ով Տաթա Սիմոնյանի համերգի ցուցադրման հետ կապված միջադեպի հանգամանքների վերաբերյալՀանրային հեռարձակողի խորհուրդը հետաքննություն կանցկացնի 44-օրյա պատերազմի մեկնարկի 6-րդ տարելիցին ՕՏԱ-ով Տաթա Սիմոնյանի համերգի ցուցադրման հետ կապված միջադեպի հանգամանքների վերաբերյալ
 «Հայաքվե» նախաձեռնությունը կոչ է արել Եկեղեցիների համաշխարհային խորհրդին դատապարտել Հայաստանի իշխանությունների՝ ՀԱԵ-ի ներքին գործերին միջամտելու փորձերը «Հայաքվե» նախաձեռնությունը կոչ է արել Եկեղեցիների համաշխարհային խորհրդին դատապարտել Հայաստանի իշխանությունների՝ ՀԱԵ-ի ներքին գործերին միջամտելու փորձերը
Նարեկ Կարապետյանի եղբորորդին մրցանակի է արժանացել երիտասարդ գիտնականների 2026 թվականի եվրոպական մրցույթումՆարեկ Կարապետյանի եղբորորդին մրցանակի է արժանացել երիտասարդ գիտնականների 2026 թվականի եվրոպական մրցույթում
Արդշինբանկը մասնակցեց Սպանդարյան ջրանցքի վերակառուցման մեկնարկից մեկ տարի անց կազմակերպված այցելությանը՝ աշխատանքների տարածքԱրդշինբանկը մասնակցեց Սպանդարյան ջրանցքի վերակառուցման մեկնարկից մեկ տարի անց կազմակերպված այցելությանը՝ աշխատանքների տարածք
Հայաստանի օմբուդսմենը վստահեցնում է. ՀՀ երկրորդ նախագահի և Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի իրավունքներին վերաբերող հարցերը մասամբ լուծվել ենՀայաստանի օմբուդսմենը վստահեցնում է. ՀՀ երկրորդ նախագահի և Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի իրավունքներին վերաբերող հարցերը մասամբ լուծվել են
Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել հանդիպում ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի հետՀայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել հանդիպում ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի հետ
Սցենարիստ Վահրամ Սահակյանը ենթարկվել է վարչական հսկողությանՍցենարիստ Վահրամ Սահակյանը ենթարկվել է վարչական հսկողության
Վարդևանյան․ ԵԽԽՎ-ն Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրել է ընտրովի քաղաքական հետապնդման դեպքերՎարդևանյան․ ԵԽԽՎ-ն Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրել է ընտրովի քաղաքական հետապնդման դեպքեր
Հայաստանը կարևորում է Ֆրանսիայի հետ առևտրատնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումըՀայաստանը կարևորում է Ֆրանսիայի հետ առևտրատնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումը
Հայաստանի գլխավոր դատախազը քննարկումներ է անցկացրել Կալիֆոռնիայի Գերագույն դատարանի դատավորի հետՀայաստանի գլխավոր դատախազը քննարկումներ է անցկացրել Կալիֆոռնիայի Գերագույն դատարանի դատավորի հետ
Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնիցՍարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից
Ողբերգական դեպք Երևանում. վերամբարձ կռունկն ապամոնտաժելիս 3 մարդ է զոհվելՈղբերգական դեպք Երևանում. վերամբարձ կռունկն ապամոնտաժելիս 3 մարդ է զոհվել
Հայաստանի Ֆրանսիական համալսարանի համար զարգացման նոր ռազմավարություն է պատրաստվումՀայաստանի Ֆրանսիական համալսարանի համար զարգացման նոր ռազմավարություն է պատրաստվում
Լիխաչովը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ ընթացիկ տարվա գարնանն Իրանից պետական կորպորացիայի մասնագետների տարհանմանն աջակցելու համարԼիխաչովը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ ընթացիկ տարվա գարնանն Իրանից պետական կորպորացիայի մասնագետների տարհանմանն աջակցելու համար
Արցախի խորհրդարանի պատգամավորները Արցախի խորհրդարանի պատգամավորները "Հայ Դատի" գրասենյակների ներկայացուցիչների հետ քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի առաջմղման ռազմավարությունը
Դատախազության միջամտության արդյունքում համայնքի տիրապետմանն է վերադարձվել  Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողատարածքըԴատախազության միջամտության արդյունքում համայնքի տիրապետմանն է վերադարձվել  Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողատարածքը
ՀՀ դատախազությունը պահանջում է հօգուտ պետության բռնագանձել Հատուկ քննչական ծառայության նախկին ղեկավարի գույքըՀՀ դատախազությունը պահանջում է հօգուտ պետության բռնագանձել Հատուկ քննչական ծառայության նախկին ղեկավարի գույքը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ