


ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ
ԱԳՐԻԿՈԼ բանկում գործում են ACBA-ON LINE
համակարգից օգտվելու նոր՝ իջեցված
սակագներ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի
ծառայությունից, այսուհետ ֆիզիկական անձինք ACBA ON-LINE համակարգի
ծառայություններից օգտվելու համար նախկին 1,000 ՀՀ դրամ ամսական վճարի փոխարեն
վճարում են միանվագ 5,000 ՀՀ դրամ, իսկ ծառայությունից արդեն օգտվող ֆիզիկական անձ
հանդիսացող հաճախորդները այլևս չեն կատարի ոչ մի վճարում: Իրավաբանական անձանց
դեպքում, հաճախորդները նախկին 5,000 ՀՀ
դրամ ամսական վճարի փոխարեն կվճարեն 3,000
ՀՀ դրամ:
Բանկից տեղեկացրել են նաև, որ բանկի կողմից ներդրվել է ACBA-ON LINE առցանց
հաշիվների կառավարման համակարգ մուտք գործելու համար անհրաժեշտ մեկանգամյա
գաղտնաբառ գեներացնող ACBA TOKEN
հեռախոսային հավելվածը:
Հիշեցնենք, որ
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության "TACIS" ծրագրի
շրջանակներում: Որպես բանկի ստեղծման մոդել
ընտրվել է ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկի մոդելը: 2003թ.-ին Կրեդիտ Ագրիկոլ
բանկային խմբի կողմից իրականացվող խորհրդատվական և տեխնիկական աջակցությունը
վերածվեց գործընկերային համագործակցության, ինչի հետևանքով էլ հիմնադրվեց
Հայաստանում առաջին լիզինգային ընկերությունը՝ "Ագբա Լիզինգ" վարկային
կազմակերպությունը : ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գործունեության վերջին 10 տարիների
ընթացքում բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է 6 անգամ,
մասնաճյուղերի թիվը հասել է 54-ի: Բանկն ունի 1160 աշխատակից այն
պարագայում, որ 1995թ.-ին աշխատակիցների թիվը կազմել է ընդամենը` 12:



