Խորվաթիայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Արմինֆո.Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: