
«Հայաստանի զարգացման
նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից կառուցված UWC քոլեջի հետ
համագործակցությունն սկսվել է դեռ 2014թ., երբ
«Ռոստելեկոմն» անհատույց կերպով տվյալների փոխանցման օպտիկական գերարագ
ցանց կառուցեց քոլեջի տարածքում և ստանձնեց ուսանողներին ու քոլեջի աշխատակազմին
գերարագ ինտերնետով, հեռախոսային կապով և նոր սերնդի հեռուստատեսային
ծառայություններով ապահովելու գործը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է
Ընկերության մամուլի ծառայությունից, օրերս «Հայաստանի զարգացման
նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր, գործարար և բարերար Ռուբեն
Վարդանյանը շնորհակալագիր հանձնեց «Ռոստելեկոմ» խմբի նախագահ Սերգեյ Կալուգինին՝
UWC քոլեջին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար:
Հեռահաղորդակցության ծառայությունների մատուցման հարցում
աջակցությունն իրականացվում է «Ռոստելեկոմի» և Դիլիջանի քոլեջի համագործակացության
ծրագրի շրջանակում: Տեխնիկական աջակցության շնորհիվ՝ քոլեջի ուսանողներին
հնարավորություն է ընձեռվում հաջողությամբ յուրացնել International Baccalaureate
(IB Diploma, միջազգային բակալավրիատ) երկամյա նախաբուհական ծրագիրը՝ օգտագործելով
ամենաառաջատար կրթական տեխնոլոգիաները:
««Ռոստելեկոմն» աջակցություն է ցուցաբերում Հայաստանում
իրականացվող գիտակրթական ծրագրերին՝ ներդնելով բարձր տեխնոլոգիական և նորարարական
լուծումներ: Մենք ուրախ ենք, որ մեր օգնությամբ UWC Դիլիջան քոլեջի ուսանողներն ու
աշխատակազմը կարող են օգտվել կրթական ոլորտի նորագույն տեխնոլոգիաներից»,-նշել է
«Ռոստելեկոմ» խմբին պատկանող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ
Ֆարամազյանը:
««Ռոստելեկոմի» աջակցությունը մեզ համար շատ կարևոր է:
Խնայված միջոցների շնորհիվ մենք կարող ենք դրամաշնորհներ տրամադրել շատ արժանի
թեկնածուների՝ անկախ նրանց ընտանիքների ֆինանսական վիճակից: Ըստ էության, սա
ներդրում է այսօրվա դրությամբ բացառիկ կրթության զարգացման գործում, որը ոչ միայն
գերազանց գիտելիքներ է տալիս տարբեր գիտական առարկաների մասով, այլ փոխում է
անհատին, երիտասարդներին դարձնում սոցիալապես պատասխանատու, պատրաստ միասին
աշխատելու հանուն խաղաղ և կայուն ապագայի»,-ընդգծել է IDeA-ի համահիմնադիր, UWC Դիլիջան քոլեջի կառավարման խորհրդի նախագահ
Վերոնիկա Զոնաբենդը:
Նշենք, որ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից
ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն
հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի
ծառայություններ մանրածախ շուկայում Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ.
սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ
մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս: «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում
կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է
ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների
միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական
մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:
Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու
բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության
ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների
կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից
բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով
ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է
մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն,
Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան,
Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս,
Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան
քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ,
ինչպես նաև վաճառակետեր:
Նշենք նաև, որ «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)
Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող
ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր
սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում
ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների
ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը
գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը:
«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր
մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության
ծառայությունների շուկայում:
Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային
կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման,
առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների
ոլորտներում:
Ընկերության
կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված
դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի
"BBB-" մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն
"BB+" է: