Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում, համաձայն որի, Արմեն Արզումանյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից։
"Համաձայն" Հանրային ծառայության մասին "օրենքի 9 - րդ հոդվածի 1-ին մասի՝ Արմեն Արզումանյանին ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից", - ասված է որոշման տեքստում:
Նշենք, որ Արզումանյանը էկոնոմիկայի նախարարի տեղակալ էր նշանակվել 2022 թվականի ապրիլի 26-ին։