Արմինֆո. Այս պահի դրությամբ առկա ճշգրտված տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում զոհվածների թվում են ազգությամբ երկու հայեր, որոնցից մեկը՝ երկքաղաքացի (Սիրիայի և Հայաստանի)։
Այդ մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ «Աշխատանքներ են տարվում նաև Թուրքիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվություն ստանալու ուղղությամբ։ Նոր տվյալներ ստանալուն պես կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն», - նշել է Հունանյանը։
Փետրվարի 6-ին, ժամը 04:17-ին 7,4 մագնիտուդի երկրաշարժէ տեղի է ունեցել Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում: Էպիկենտրոնը գտնվել է Գազիանթեփից 37 կմ հեռավորության վրա, օջախը ՝ 10 կմ խորության վրա։ Տարբեր քաղաքներում հարյուրավոր շենքեր են փլուզվել, Հաթայ նահանգում պայթյուն է որոտացել գազատարի վրա։ Երկրաշարժին հաջորդել են երեք տասնյակ հետցնցումներ, ամենահզորը ՝ 6,6 մագնիտուդով: Սիրիայում խիստ տուժել է Հալեպի պատմական կենտրոնը ։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում և Իրաքում: Վերջին տվյալներով Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 500 - ը։