Արմինֆո. "Ալֆա Գրուպ" արտահայտիչ անվանումով հայկական ֆիրմայի ղեկավար Վահագն Մեսրոպյանը, որը մեր երկրում ներկայացնում է "ՔարտՄաստեր" ապրանքանիշը, որն զբաղվում է բանկային քարտերի համար կաղապարների պատրաստմամբ, որոշել է էապես բարձրացնել իր բիզնես-հեղինակությունը՝ ԱրմԻնֆո լրատվական ընկերության վերլուծական նյութերի ճղճիմ գրագողության միջոցով:
Հայաստանի պլաստիկ քարտերի շուկայի «սեփական վերլուծության» վերածված գրագողության համար, որը սեպտեմբերի 26-ին հրապարակվել է մոսկովյան PLUS ամսագրում, հիմք է դարձել "Հայկական բանկերը քարտային բիզնեսում" տեղեկագիրը: Մեսրոպյանի հոդվածի բոլոր հիմնական վերլուծական հաշվարկները վերցված են այդ տեղեկագրից, ընդհուպ՝ տեքստի շարադրման հեղինակային յուրահատուկ ձեւը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարոն Մեսրոպյանը ղեկավարում է առեւտրային բանկերին "քարտային հումքի" վաճառքի բավականին հաջող ֆիրման, ԱրմԻնֆո-ի մասնագետները չեն կարողանում հասկանալ նման պարզունակ վարքագծի շարժառիթները, որը չի համապատասխանում ինչպես բիզնես էթիկայի տարրական կանոններին, այնպես էլ մտավոր իրավունքի կոպիտ խախտման պրակտիկային:
ԱրմԻնֆո-ն այսօր թողարկել է իր "Հայկական բանկերը քարտային բիզնեսում" 26-րդ տեղեկագիրը: Սա 13 տարվա շարունակական վերլուծական աշխատանք է, լուրջ հաշվարկներ և կանխատեսումներ այս ոլորտում: Գործակալությունը հույս ունի, որ առեւտրային բանկերը, որոնք ձեռք են բերում այդ վերլուծությունը երկկողմ պայմանագրերի շրջանակներում, ավելի լուրջ կվերաբերվեն սեփական տեղեկատվական անվտանգության համակարգին եւ կփակեն ծառայողական տեղեկատվության արտահոսքի խողովակները: Արտահոսքեր, որոնք հանգեցնում են տարրական գողության, որն ուղղված է սեփական ինտելեկտով չվաստակած ուրիշի Goodwill-ի յուրացմանը։ Այնուամենայնիվ, դրանք բանկային քարտեր են, այլ ոչ թե՝ խաղաքարտեր:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ