Արմինֆո.Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն կարծում է, որ 2020 թվականի աշնանը Հարավային Կովկասում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո տարածաշրջանային խաղաղության և կայունության համար կարևոր շանս է ի հայտ եկել ։
"Մեր այսօրվա հանդիպմանը ես նաեւ արգենտինացի իմ գործընկերոջը փոխանցեցի տեղեկատվություն այդ հարցում ձեռնարկվող քայլերի, թուրք-հայկական, հայ-ադրբեջանական կարգավորման քայլերի մասին", - հայտարարել Է Չավուշօղլուն Արգենտինայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հաղորդում է Ermenihaber.am-ը:
Թուրքիայի արտգործնախարարի խոսքով ՝ իրենց նպատակն այն է, որ Հարավային Կովկասը եւս դառնա կայունության եւ զարգացման տարածաշրջան։ "Իսկ դրա համար Անկարան ու Բաքուն անկեղծ քայլեր են ձեռնարկում։ Հավատում եմ, որ մոտ ժամանակներս Հարավային Կովկասը կդառնա տարածաշրջան, որտեղ կխոսեն զարգացման, կայունության եւ խաղաղության մասին", - եզրափակել է Չավուշօղլուն ։