
2015 թվականի մարտի 9-ից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի MasterCard UEFA Champions League
քարտեր ձեռք բերող առաջին 1000 հաճախորդներին քարտի հետ միասին կտրամադրվեն
MasterCard-ի և UEFA Չեմպիոնների լիգայի լոգոտիպերով նվերներ՝ ուսապարկեր,
դրամապանակներ, շապիկներ, 4GB հիշողությամբ էլեկտրոնային կրիչներ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի
ծառայությունից, MasterCard UEFA Champions League քարտը հանդիսանում է հարմար
գործիք վճարային և կանխիկ գործառնություններ կատարելու համար ինչպես ՀՀ տարածքում,
այնպես էլ արտերկրում: Հաճախորդի ցանկության դեպքում Բանկը հնարավորություն է
ընձեռում ստանալ վարկային գիծ՝ տարեկան 18-24 տոկոսադրույքով:
Աղբյուրի համաձայն, քարտապաններին տրամադրվող պարգևատրումներն այսքանով չեն
սահմանափակվում, քանի որ կատարելով վճարումներ MasterCard UEFA Champions League
քարտով՝ Քարտապաններն ունեն բացառիկ հնարավորություն կատարված վճարումների
հանրագումարի 1%-ի չափով www.uefa.com կայքից ընտրել և ստանալ ֆուտբոլային
խորհրդանիշերով տարատեսակ նվերներ:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻԱՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գործող ArCa Classic, ArCa Credit,
ACBA Transfer, Visa Electron, Visa Classic, Visa Student կամ Visa Gold տեսակի քարտապանները նույնպես ունեն
հնարավորություն օգտվել քարտի կողմից առաջարկվող բոլոր առավելություններից՝ իրենց
գործող քարտերին կցելով MasterCard UEFA Champions League քարտը:
Ըստ ԱրմԻՆֆո գործակալության` «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում»
վերլուծական տեղեկագրի, իր ակտիվ քարտերի թվով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ գտնվում
է Հայաստանի առաջատար բանկերի եռյակում: 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ
բանկն ուներ ավելի քան 161 հազար քարտ (տարեկան աճը`8 հազար), որի ավելի քան 56% -
ը տեղական ArCa քարտեր են, մոտ 33% -ը` Visa և 11% - ը`Master Card միջազգային
քարտեր: Բանկն առաջատարների եռյակում է
նաև վարկային քարտերի վրա ունեցած հաշիվներով, որոնց ծավալը տարեկան կտրվածքով
աճել է 11.5%, իսկ երեք տարվա կտրվածքով` 92.6%: Բանկոմատների և սեփական POS-
տերմինալների թվով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հանդիսանում է շուկայի առաջատարը:
մասնավորապես, 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկն ունեցել է 202
բանկոմատ և 1232 սեփական POS- տերմինալ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հանդիսանում է
American Express կորպորացիայի գործակալը, դառնալով հայաստանյան շուկայում AmEx
քարտերի ներդրման նախաձեռնողը: 2010 թվականի նոյեմբերի 23-ից բանկը թողարկում է
American Express Gold - Պրեմիում քարտերը, որը ենթադրում է նաև միջազգային ոչ
բանկային ծառայությունների բարձր մակարդակ, իսկ 2011 թվականի հոկտեմբերին բանկը
գործարկեց հայաստանյան շուկայի համար սկզբունքայնորեն նոր քարտային պրոդուկտ`
American Express Blue քարտը (AmEx Blue)`համեմատաբար ոչ մեծ եկամուտ ունեցող
անձանց համար:
Նշենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության
«TACIS» ծրագրի շրջանակներում: Որպես բանկի ստեղծման մոդել ընտրվել է ֆրանսիական
Կրեդիտ Ագրիկոլ բանկի մոդելը: 2003թ.-ին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի կողմից
իրականացվող խորհրդատվական և տեխնիկական աջակցությունը վերածվեց գործընկերային
համագործակցության, ինչի հետևանքով էլ հիմնադրվեց Հայաստանում առաջին լիզինգային
ընկերությունը՝ «Ագբա Լիզինգ» վարկային կազմակերպությունը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գործունեության վերջին 10 տարիների ընթացքում
բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է 6 անգամ, մասնաճյուղերի թիվը հասել է
54-ի: Բանկն ունի 1160 աշխատակից այն պարագայում, որ 1995թ.-ին աշխատակիցների թիվը
կազմել է ընդամենը 12-ը:-կ-