Արմինֆո.Փետրվարի 2-ին Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի, Եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Վասիլե Դինկուի հետ։
Ինչպես հաղորդել է Ռումինիայում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը, հանդիպմանը քննարկվել է երկկողմ խորհրդարանական հարաբերություններն ակտիվացնելու հեռանկարներն՝ այդ թվում ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում։
Դեսպան Մինասյանը զրուցակցին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ ընդգծելով միջազգային հանրության հստակ արձագանքի անհրաժեշտությունը։
Հանդիպմանը շեշտվել է, որ էներգետիկ և աշխարհաքաղաքական շահերը չպետք է վեր դասվեն մարդու իրավունքներից և համամարդկային ընդհանուր արժեքներից նաև Հարավային Կովկասում։
Երկուստեք կարևորվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման նշանակությունը՝ որպես տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը նպաստող գործոն։