Արմինֆո. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արտակ Բուդաղյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում:
Մեկ այլ հրամանագրով նախագահը Արմեն Գյոզալյանին նշանակել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատելով նրան ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
Բացի այդ, Բագրատ Մաթևոսյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից: Այդ պաշտոնում նրան փոխարինել է Լևոն Կասյանը։
Սամվել Պողոսյանը ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից: Նրան այդ պաշտոնում փոխարինել է Գագիկ Պողոսյանը։
Հիշեցնենք, որ կորպուսը ստեղծվել է 2020 թվականի պատերազմից հետո։