Arminfo.info


 Երկուշաբթի, 30 Հունվարի 2023 10:45
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ նախագահ. հայ-եգիպտական հարաբերություններում առանձնահատուկ դերակատարություն ունի եգիպտահայ համայնքը, որը դարեր շարունակ իր նպաստն է բերում ինչպես Եգիպտոսի զարգացմանը, այնպես էլ՝ երկկողմ կապերի ամրապնդմանը

ՀՀ նախագահ. հայ-եգիպտական հարաբերություններում առանձնահատուկ դերակատարություն ունի եգիպտահայ համայնքը, որը դարեր շարունակ իր նպաստն է բերում ինչպես Եգիպտոսի զարգացմանը, այնպես էլ՝ երկկողմ կապերի ամրապնդմանը

Արմինֆո.Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին նախօրեին Երևանում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:

ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն,  Վահագն Խաչատուրյանի հայտարարությունում ասվում է. «Ձերդ Գերազանցություն, Եգիպտոսի Արաբական Հանրապետության մեծարգո՛ նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսի, Հարգարժա՛ն հյուրեր, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձերդ Գերազանցության գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն, որը հպարտությամբ կկոչեմ պատմական։ Մեր ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից, ինչն էլ իր հերթին շարունակում է ամրապնդվել Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության ավելի քան 30-ամյա կայուն հարաբերություններով։

 

Արդյունավետ եմ գնահատում իմ գործընկերոջ՝ նախագահ Ալ Սիսիի հետ ունեցած բանակցությունները, որոնց ընթացքում քննարկեցինք մեր երկու պետությունների միջև այս տարիների ընթացքում ձևավորված համագործակցության լայն շրջանակը, այսօրեական ծրագրերը և երկկողմ հարաբերությունների զարգացման հետագա անելիքները։ Գոհունակությամբ պետք է նշեմ, որ այսօր Հայաստանը և Եգիպտոսն արդյունավետ համագործակցում են քաղաքական, տնտեսական, գիտական, կրթական, մշակութային, զբոսաշրջային և այլ բնագավառներում: Արդյունավետ համագործակցություն է ձևավորվել նաև մի շարք բազմակողմ հարթակներում։ Իհարկե, երկկողմ առևտրաշրջանառության ծավալները դեռևս գոհացուցիչ չեն, սակայն, վստահ եմ, որ մեր քաղաքական լայն օրակարգը, ինչպես նաև երկու երկրների  կառավարությունների գործադրվելիք համատեղ ջանքերի շնորհիվ առաջիկայում փոխշահավետ համագործակցության օրակարգն էլ ավելի կխորացվի, և մենք արդյունքներ կգրանցենք նաև թե՛ առևտրատնտեսական փոխանակման, թե՛ մի շարք այլ բնագավառներում։

 

Հարկ եմ համարում արձանագրել, որ անցած տարիների ընթացքում համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում էական առաջընթաց է գրանցվել: Ավելին, նշմարվում են համագործակցության նոր հեռանկարներ։ Մեր երկրների միջև ստորագրվել են համագործակցության հինգ տասնյակից ավելի փաստաթղթեր, այցի շրջանակներում ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր ևս, որոնք սկիզբ կդնեն նոր, հետաքրքիր նախաձեռնությունների։

 

Դինամիկ զարգացում է ապրում զբոսաշրջությունը։ Հայաստանի քաղաքացիների համար Եգիպտոսը տարիներ շարունակ հանդիսանում է հանգստի ամենանախընտրելի ուղղություններից մեկը, և տարեցտարի մեր զբոսաշրջիկների թիվը զգալիորեն աճում է։ Հայաստանի կողմից Եգիպտոսի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի վերջերս իրականացված դյուրացումից հետո ակնկալում ենք նաև եգիպտացի զբոսաշրջիկների մեծ հոսք դեպի Հայաստան, ինչը մեծապես կնպաստի հայ-եգիպտական բարեկամական կապերի ամրապնդմանը և երկու ժողովուրդների փոխադարձ ճանաչելիությանը։

Անշուշտ, նախագահ Ալ Սիսիի հետ հանդիպման ընթացքում երկկողմ օրակարգից զատ անդրադարձել ենք նաև անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերի: Քննարկեցինք նաև տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերը:

Չեմ կարող չնշել, որ հայ-եգիպտական հարաբերություններում առանձնահատուկ դերակատարություն ունի եգիպտահայ համայնքը, որը դարեր շարունակ իր նպաստն է բերում ինչպես Եգիպտոսի զարգացմանը, այնպես էլ՝ երկկողմ կապերի ամրապնդմանը։ Այս առնչությամբ հատուկ շնորհակալություն պետք է հայտնեմ այն հոգատարության համար, որը պետական մակարդակով վայելել և վայելում են Եգիպտոսում բնակվող մեր հայրենակիցները։ Հայ ժողովուրդը երբեք չի մոռանում եգիպտացի ժողովրդի կողմից ցեղասպանությունից փրկված իր զավակներին ցուցաբերված գրկաբաց ընդունելությունն ու օժանդակությունը։ Լիահույս եմ, որ բազմաթիվ մարտահրավերներով լի ներկայիս ժամանակաշրջանում հայ-եգիպտական բարեկամությունը կլինի այն գործոններից մեկը, որի շնորհիվ մեր երկրները կկարողանան հաղթահարել բոլոր դժվարությունները և վստահորեն քայլել դեպի լուսավոր ապագա։

 

Մեծարգո՛ պարոն նախագահ, Առիթ պատեհ համարելով՝ ընդունեք նաև իմ ջերմ շնորհավորանքը ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի (COP27) գերազանց կազմակերպման և գրանցած հաջողության ու դրական արդյունքների առթիվ: Վերստին ցանկանում են ընդգծել հիրավի պատմական այս այցի նշանակությունը և մաղթել մեր երկու պետություններին ամուր փոխհարաբերություններ և համատեղ աշխատանքում նոր ձեռքբերումներ՝ հանուն մեր ժողովուրդների բարօրության»։ 

 

Ավելի վաղ ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի և Եգիպտոսի նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:

ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդման համաձայն, Վահագն Խաչատուրյանը կարևորել է հայ-եգիպտական առևտրատնտեսական կապերի զարգացման ներուժի ամբողջական օգտագործումը՝ գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել հայ-եգիպտական բազմաշերտ համագործակցությունն առաջ մղելու անհրաժեշտությունը՝ ինչպես առևտրատնտեսական, այնպես էլ դիվանագիտական հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Իր խոսքում Եգիպտոսի նախագահը նշել է, որ Եգիպտոսը նույնպես առնչվել է տարածաշրջանային հակամարտությունների և իր հերթին պատրաստակամ է հնարավոր ջանքերը ներդնել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման համար: «Եգիպտոսը մինչ օրս շարունակում է տարբեր տարածաշրջանային խնդիրների և կոնֆլիկտների ականատես լինել և պետք է արձանագրել մեկ շատ կարևոր հանգամանք, որ նախորդ դարի 70-ական թվականներից սկսած Եգիպտոսը գնաց խաղաղության ճանապարհով և այդ ճանապարհին բախվեց մի շարք խոչընդոտների… Ձեզ հետ ունեցած առանձնազրույցի ընթացքում ես արձանագրեցի, որ մենք հայ-ադրբեջանական հակամարտության հարցում ունենք չեզոք դիրքորոշում և այս իմաստով, եթե դուք ընդունում եք մեր միջնորդությունը և կցանկանաք, որ մենք միջնորդենք կամ նման դեր ստանձնենք, ապա մենք պատրաստ ենք»:


Հանդիպման ընթացքում նախագահներն անդրադարձել են գյուղատնտեսության, ենթակառուցվածքների ոլորտներում լավագույն փորձի փոխանակմանը, տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման, ինչպես նաև երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացման խոչընդոտների հաղթահարման ուղիներին, մասնավորապես՝ այս նպատակով Երևան-Կահիրե կանոնավոր ուղիղ չվերթների իրականացման հնարավորություններին:

Այնուհետև երկու երկրների նախագահների մասնակցությամբ ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջև գիտական և տեխնոլոգիական համագործակցության մասին», «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և «Եգիպտոսի Արաբական Հանրապետության ներդրումների և ազատ առևտրի գոտիների տնօրինության», «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարության միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրեր:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ԱԱԾ մեկուսարանում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հացադուլ են հայտարարումԱԱԾ մեկուսարանում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հացադուլ են հայտարարում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ, որում վրդովմունքն է հայտնվում Հայ եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների և անձամբ վարչապետի սանձազերծած դատապարտելի արշավի առնչությամբՄայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ, որում վրդովմունքն է հայտնվում Հայ եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների և անձամբ վարչապետի սանձազերծած դատապարտելի արշավի առնչությամբ
# MERDZEVOV հեշթեգով Երևանի կենտրոնական պուրակում մեկնարկում է հանրահավաք՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալ, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի# MERDZEVOV հեշթեգով Երևանի կենտրոնական պուրակում մեկնարկում է հանրահավաք՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալ, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի
Երևանում մեկնարկել է երթ՝ ի պաշտպանություն Սամվել ԿարապետյանիԵրևանում մեկնարկել է երթ՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ  հուլիսի 7-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 7-ին
Առաջնորդ՝ առանց վստահության, ընդդիմություն՝ առանց աջակցության, խաղաղություն՝ առանց զիջումների. Նիկոլ Փաշինյանի իշխանության 7 տարինԱռաջնորդ՝ առանց վստահության, ընդդիմություն՝ առանց աջակցության, խաղաղություն՝ առանց զիջումների. Նիկոլ Փաշինյանի իշխանության 7 տարին
Անիի Մայր տաճարը վերականգնումից հետո կգործի որպես մզկիթԱնիի Մայր տաճարը վերականգնումից հետո կգործի որպես մզկիթ
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերըIDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերը
«Միջազգային քրիստոնեական համերաշխություն»-ը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդին կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ զեկուցող նշանակել«Միջազգային քրիստոնեական համերաշխություն»-ը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդին կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ զեկուցող նշանակել
Հայաստանի հանրային մուլտիպլեքսը չպետք է օգտագործվի օտարերկրյա քաղաքական օրակարգերի սպասարկման համար. հայտարարությունՀայաստանի հանրային մուլտիպլեքսը չպետք է օգտագործվի օտարերկրյա քաղաքական օրակարգերի սպասարկման համար. հայտարարություն
Փաստաբան. Խորհրդարանում ընթանում է Մառլեզոնյան բալետի հերթական մասի բեմադրությունըՓաստաբան. Խորհրդարանում ընթանում է Մառլեզոնյան բալետի հերթական մասի բեմադրությունը
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանին կալանավորելու առաջին ատյանի որոշումըՎերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանին կալանավորելու առաջին ատյանի որոշումը
Լինդսի Սնելը կոչ է արել աջակցել ի պաշտպանություն արցախահայության Կոնգրեսի երկկուսակցական նամակ կազմելու ANCA-ի նախաձեռնությանըԼինդսի Սնելը կոչ է արել աջակցել ի պաշտպանություն արցախահայության Կոնգրեսի երկկուսակցական նամակ կազմելու ANCA-ի նախաձեռնությանը
Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքն ընդունել է բանաձև, որով դատապարտել է ԿԽՄԿ-ի անարդար արտաքսումն ԱդրբեջանիցՖրանսիայի Առնուվիլ քաղաքն ընդունել է բանաձև, որով դատապարտել է ԿԽՄԿ-ի անարդար արտաքսումն Ադրբեջանից
Ադրբեջանն օկուպացված Ստեփանակերտում անցկացնում է ՏՀԿ 17-րդ գագաթնաժողովըԱդրբեջանն օկուպացված Ստեփանակերտում անցկացնում է ՏՀԿ 17-րդ գագաթնաժողովը
Վահագն Չախալյանը ձերբակալվել է ահաբեկչության նախապատրաստմանը եւ իշխանության յուրացմանն առնչվող  գործի շրջանակումՎահագն Չախալյանը ձերբակալվել է ահաբեկչության նախապատրաստմանը եւ իշխանության յուրացմանն առնչվող  գործի շրջանակում
Ադրբեջանի դինաստիական ռեժիմը շարունակում է դաժան հաշվեհարդարը լրագրողների նկատմամբԱդրբեջանի դինաստիական ռեժիմը շարունակում է դաժան հաշվեհարդարը լրագրողների նկատմամբ
Շվեդիայի դեսպանը հրաժեշտ է տվել Հայաստանի ԱԳ նախարարինՇվեդիայի դեսպանը հրաժեշտ է տվել Հայաստանի ԱԳ նախարարին
Հուլիսի 4-ին և 5-ին Երևանի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվիՀուլիսի 4-ին և 5-ին Երևանի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Արցախի մշակույթի նախկին նախարար․երբևէ Արցախ վերադարձը պետք է սկսվի մշակութային վերադարձիցԱրցախի մշակույթի նախկին նախարար․երբևէ Արցախ վերադարձը պետք է սկսվի մշակութային վերադարձից
Սեյրան Օհանյան. Հայաստանի իշխող խմբակն իմ դեմ շոու է կազմակերպելՍեյրան Օհանյան. Հայաստանի իշխող խմբակն իմ դեմ շոու է կազմակերպել
Հայաստանի խորհրդարանում քննարկվում է Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցըՀայաստանի խորհրդարանում քննարկվում է Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը
Երևանն ակնկալում է Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերության խորացումԵրևանն ակնկալում է Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերության խորացում
Փաշինյանը բարձր է գնահատում աշխարհում հակամարտություններին վերջ դնելու և խաղաղություն հաստատելու Թրամփի տեսլականըՓաշինյանը բարձր է գնահատում աշխարհում հակամարտություններին վերջ դնելու և խաղաղություն հաստատելու Թրամփի տեսլականը
Սամվել Կարապետյանը դատական կարգով ներողություն է պահանջում Արսեն Թորոսյանից և Հայկ Կոնջորյանից՝ զրպարտության համարՍամվել Կարապետյանը դատական կարգով ներողություն է պահանջում Արսեն Թորոսյանից և Հայկ Կոնջորյանից՝ զրպարտության համար
Քաղաքագետ. Հայաստանին անհրաժեշտ են մեխանիզմներ՝ այլևս երբեք մեկ հոգու ձեռքում ողջ իշխանությունը չկենտրոնացնելու նպատակովՔաղաքագետ. Հայաստանին անհրաժեշտ են մեխանիզմներ՝ այլևս երբեք մեկ հոգու ձեռքում ողջ իշխանությունը չկենտրոնացնելու նպատակով
Հայաստանի նախկին վարչապետը հանդես է եկել ի պաշտպանություն կալանավորված Սամվել ԿարապետյանիՀայաստանի նախկին վարչապետը հանդես է եկել ի պաշտպանություն կալանավորված Սամվել Կարապետյանի
Փոխվարչապետ. Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերինՓոխվարչապետ. Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին
ՌՀՄ ղեկավար. Հայաստանի իշխանությունների գործողությունները սպանում են բիզնեսը եւ կհանգեցնեն երկրում ներդրումների արտահոսքիՌՀՄ ղեկավար. Հայաստանի իշխանությունների գործողությունները սպանում են բիզնեսը եւ կհանգեցնեն երկրում ներդրումների արտահոսքի
Սամվել Կարապետյանը կալանքի տակ էլ հազար անգամ ավելի ազատ է, քան Հայաստանի իշխանությունները. Սամվել Կարապետյանը կալանքի տակ էլ հազար անգամ ավելի ազատ է, քան Հայաստանի իշխանությունները. "Տաշիր" ԸԽ ղեկավարի որդի
Միքայել Աջապահյանի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել կալանավորման մասին որոշման դեմՄիքայել Աջապահյանի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել կալանավորման մասին որոշման դեմ
Հայաստանն ու Վիեննան քննարկել են միգրացիայի ոլորտում համագործակցության հետագա ամրապնդման ուղիներըՀայաստանն ու Վիեննան քննարկել են միգրացիայի ոլորտում համագործակցության հետագա ամրապնդման ուղիները
Միրզոյան. Հայաստանը ձգտում է Չինաստանի հետ կապերի խորացման՝ առանց որևէ սահմանափակմանՄիրզոյան. Հայաստանը ձգտում է Չինաստանի հետ կապերի խորացման՝ առանց որևէ սահմանափակման
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ  հուլիսի 4-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 4-ին
Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևԵրևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
ՀՀ ՔԿ. Կալանավորները խարդախությամբ զբաղվել են հենց բանտիցՀՀ ՔԿ. Կալանավորները խարդախությամբ զբաղվել են հենց բանտից
Հայաստանը ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն է  հայտնելՀայաստանը ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն է  հայտնել
Հայաստանն ընդլայնում է Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության պետական ծրագիրըՀայաստանն ընդլայնում է Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության պետական ծրագիրը
Արդարադատության նախարարը հայտարարել Է ԶԼՄ-ների ոլորտում ինքնակարգավորող մարմնի ստեղծման մասինԱրդարադատության նախարարը հայտարարել Է ԶԼՄ-ների ոլորտում ինքնակարգավորող մարմնի ստեղծման մասին
Նոր սահմանադրության գաղափարական հիմքերը կորոշվեն Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստի արդյունքում. արդարադատության նախարարՆոր սահմանադրության գաղափարական հիմքերը կորոշվեն Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստի արդյունքում. արդարադատության նախարար
Թմրաշրջանառությունից հանվել է մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծված ավելի քան 7 կգ մարիխուանաԹմրաշրջանառությունից հանվել է մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծված ավելի քան 7 կգ մարիխուանա
Արդշինբանկում ամփոփվեց Mastercard Business քարտապանների համար կազմակերպված խաղարկությունըԱրդշինբանկում ամփոփվեց Mastercard Business քարտապանների համար կազմակերպված խաղարկությունը
ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամը 9,6 մլն դոլար դրամաշնորհ կհատկացնի ՀայաստանինՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամը 9,6 մլն դոլար դրամաշնորհ կհատկացնի Հայաստանին
Հայաստանը փոխում է ՄԻԵԴ-ի վճիռներով և որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարման կարգՀայաստանը փոխում է ՄԻԵԴ-ի վճիռներով և որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարման կարգ
Առաջիկա երեք օրերին Հայաստանի ողջ տարածքում կդիտվի անձրևային եղանակ. օդերևութաբաններԱռաջիկա երեք օրերին Հայաստանի ողջ տարածքում կդիտվի անձրևային եղանակ. օդերևութաբաններ
Մովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցովՄովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցով
Փաշինյանը պահանջել է Ամենայն հայոց կաթողիկոսի արտահերթ ընտրության անցկացումՓաշինյանը պահանջել է Ամենայն հայոց կաթողիկոսի արտահերթ ընտրության անցկացում
Թուրքիայում առաջարկել են Հայաստանի հետ սահմանի անցակետը վերանվանել Թուրքիայում առաջարկել են Հայաստանի հետ սահմանի անցակետը վերանվանել "Թալեաթ փաշա"
Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահՍարգիս Խանդանյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահ
ԶԼՄ. Ալիևն ու Փաշինյանը հուլիսին կհանդիպեն Դուբայում՝ խաղաղության գործընթացի շրջանակումԶԼՄ. Ալիևն ու Փաշինյանը հուլիսին կհանդիպեն Դուբայում՝ խաղաղության գործընթացի շրջանակում
Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական մատրյոշկայի ձևաչափով. քաղաքագետԱդրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական մատրյոշկայի ձևաչափով. քաղաքագետ
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 3-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 3-ին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության մասին ԱԺ հայտարարության նախագիծ«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության մասին ԱԺ հայտարարության նախագիծ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը իրավասու պետական մարմիններից պահանջում է հետևել կրոնական ազատություններին առնչվող միջազգային երաշխիքներինՀՀ մարդու իրավունքների պաշտպանը իրավասու պետական մարմիններից պահանջում է հետևել կրոնական ազատություններին առնչվող միջազգային երաշխիքներին
Արդշինբանկը թվային անվտանգության առաջնագծում. բանկը «BugBounty 2025» միջոցառման հովանավոր և մասնակիցԱրդշինբանկը թվային անվտանգության առաջնագծում. բանկը «BugBounty 2025» միջոցառման հովանավոր և մասնակից
«Էլեկտրացանցերի» պետականացման նախագիծը հակասահմանադրական է և միջամտություն է գործարար Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի սեփականության իրավունքին. փաստաբան«Էլեկտրացանցերի» պետականացման նախագիծը հակասահմանադրական է և միջամտություն է գործարար Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի սեփականության իրավունքին. փաստաբան
Երեւանում «Տաշիր» ԸԽ-ի գլխամասային գրասենյակում խուզարկություններ են սկսվելԵրեւանում «Տաշիր» ԸԽ-ի գլխամասային գրասենյակում խուզարկություններ են սկսվել
Գործարար Կարապետյանի պաշտպանության խորհուրդն արձագանքել է Գործարար Կարապետյանի պաշտպանության խորհուրդն արձագանքել է "Էլեկտրացանցերի" աշխատակիցների հասցեին Փաշինյանի սպառնալիքներին
Միխայիլ Օնուֆրիենկո. այնտեղ, որտեղ կա կրիմինալ, միշտ աշխատում են հատուկ ծառայություններ ու անլեգալ գործակալական ցանցՄիխայիլ Օնուֆրիենկո. այնտեղ, որտեղ կա կրիմինալ, միշտ աշխատում են հատուկ ծառայություններ ու անլեգալ գործակալական ցանց
IDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումըIDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Մովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցովՄովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցով
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդինIDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին
ԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն էԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն է
Կառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համարԿառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համար
Կաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է ԱրցախըԿաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը
Թվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներԹվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար