

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական
վարչությունը Քրեական գործ է հարուցվել Ադրբեջանից
Հայաստան վերադարձած Գևորգյանների ընտանիքի գործով, որը նախկինում կամավոր
հանձնվել էր ադրբեջանական կողմին, իսկ հետո կրկին վերադարձել Հայաստան: Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից, քրեական գորչծը
հարուցվել է ՀՀ ՔՕ 329 Հոդված առաջին մասի հատկանիշներով (Հայաստանի պետական
սահմանի հատումն առանց համապատասխան փաստաթղթերի և թույլտվության): Հոդվածով
նածատեսվում է առավելագույնը երեք տարի
ժամկետով ազատազրկում: Ամուսիններ Եղիշե և Ռուզաննա Գևորգյանները տվյալ գործով
հանդիսանում են մեղադրյալներ:
Նշենք, որ Գևորգյանների
ընտանիքը, երեք երեխաների հետ միասին, 2010 թվականին կամավոր հանձնվեցին
ադրբեջանական կողմին: Ընտանիքի հայրը ժամանակին Հայաստանում ենթարկվել է քրեական
հետապնդման: 2014 թվականի դեկտեմբերին Գևորգյաները, Կարմիր խաչի միջազգային
կազմակերպության միջնորդությամբ, վերադարձան հայրենրք: Հայաստանում նրանք բողոքում
էին ադրբեջանական գերության սարսափելի պայմաներից:



