Արմինֆո.Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտ ցնցված և վրդովված է այն առնչությամբ, որ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ հարցազրույցի ժամանակ, որը եթեր է հեռարձակվել 2023 թվականի հունվարի 23-ին, BBC HARDtalk-ի հաղորդավար Սթիվեն Սակուրն առաջարկել է ցեղասպանությունը որպես Արցախում հայերի առջև ծառացած երկու "իրատեսական տարբերակներից" մեկը։
Այդ մասին ասվում է միջազգային հետազոտական իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունում։
«Այժմ դուք վերահսկում եք մի փոքրիկ անկլավ, որը հենց հիմա տառապում է տնտեսական շրջափակումից, և, թվում է, թե ձեր միակ իրատեսական տարբերակն է կամ քաղաքական գործարք կնքել Ադրբեջանի հետ, կամ ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի համար, որոշել, որ իրավիճակն այլևս կայուն չէ, և լքել տարածքը: Եվ այսպես, ինչ կլինի դա ՝ քաղաքական գործարք, թե՞ հեռացում»,- Վարդանյանին հարցրել է Սակուրը։ Ինչպես բազմիցս նշել է Լեմկինի ինստիտուտը կարմիր դրոշների մասին բազմաթիվ նախազգուշացումներում և հայտարարություններում, մարդկանց ստիպելը լքել իրենց երկիրը մահվան սպառնալիքի տակ, ցեղասպանության ձև է: Սաքուրի նման հարցադրումը նրան դնում է հանցագործի վիճակում, որն այս դեպքում Իլհամ Ալիևն է։
Լեմկինի ինստիտուտն այս անհաջող հարցազրույցը դիտարկում է որպես Հարավային Կովկասի և, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ համաշխարհային ԶԼՄ-ների լիակատար տգիտության հետևանք։ "Մենք կոչ ենք անում բրիտանական լրատվամիջոցներին ուսումնասիրել հնարավոր հակահայկական կողմնակալությունն իրենց հաղորդագրություններում։ Մենք նաև կոչ ենք անում BBC-ին և համաշխարհային այլ լրատվամիջոցներին ապահովել Հարավային Կովկասի մասին ճշգրտությունն իրենց ռեպորտաժներում։ Մենք նաև առաջարկում ենք, որ ավելի շատ մեդիա ընկերություններ ուշադրությունը կենտրոնացնեն խմբագիրներին և լրագրողներին զանգվածային վայրագությունների և դրանց կանխարգելման հետ կապված օրենքների և մոտեցումների ուսուցման վրա: Վերջապես, մենք խնդրում ենք, որպեսզի լրագրողները ցեղասպանությունը չառաջարկեն որպես "իրատեսական տարբերակներ" սպառնալիքի տակ գտնվող համայնքների համար", - նշվում է հեղինակավոր կազմակերպության հայտարարությունում։