Արմինֆո.Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման շուրջ ստեղծված իրավիճակի քննարկումների արդյունքում ԵԽԽՎ-ն ընդունել է բանաձև, որում Բաքվից պահանջել է վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը և ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:
Փաստաթղթի 2-րդ կետի համաձայն, որը հիմնված է մոնիտորինգային կոմիտեի զեկույցի և քննարկումների վրա, ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ և ամբողջական իրականացնել Լաչինի միջանցքի նկատմամբ ՄԻԵԴ-ի նշած ժամանակավոր միջոցները: Վեհաժողովը նշում է, որ կոմիտեն մշտապես ուշադրություն է դարձնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին վերաբերող իրադարձություններին։ Վեհաժողովն ի գիտություն է ընդունում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ամենավերջին հրատապ ծանուցումը, որն ուղարկվել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե՝ կոչ անելով վերահսկել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ իր 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարումը և կոչ է անում անհապաղ և լիովին իրականացնել դատարանի ընդունած ապահովման միջոցները։
Վեհաժողովը նաև դիտարկում է հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց շուրջ ստեղծված իրավիճակը, որոնք մինչ օրս գտնվում են Ադրբեջանում։ Վեհաժողովն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին։