Արմինֆո.ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը եւ Դեւիդ Վալադաոն միացել են Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան անդամ Բրեդ Շերմանին՝ նոր երկկուսակցական օրենսդրական նախաձեռնություն ծավալելու համար, որն ուղղված է Ադրբեջանի կողմից Արցախում (Լեռնային Ղարաբաղում) բնակվող 120 000 բնիկ քրիստոնյա հայերի դաժան 45-օրյա շրջափակման վերացմանը: Այդ նախաձեռնությանն աջակցել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Ինչպես հաղորդում է ANCA-ն, Կոնգրեսի գործընկերներին ուղղված նամակում, որը կոչ է անում համահեղինակել շրջափակման դեմ բանաձեւը, հայկական խմբակցության համանախագահ Փալոնը պարզաբանել է. "Ալիեւի ռեժիմը կանխամտածված քայլեր է ձեռնարկում, որպեսզի տեղահանի բնիկ հայ բնակչությանը Արցախից եւ զրկի նրանց իրենց նախնիների հողում ազատ, ժողովրդավարական եւ արժանապատվորեն ապրելու հնարավորությունից, էթնիկ զտումների ակնհայտ նշան է, որը մենք չենք կարող անտեսել":
Այս կապակցությամբ նա համոզմունք է հայտնել, որ Միացյալ Նահանգները պետք է անհապաղ գործեն և օգտագործեն բոլոր հասանելի դիվանագիտական գործիքները ՝ միջանցքը վերաբացելու համար՝ նախքան այս հումանիտար ճգնաժամը կդառնա աղետալի:
Նշվում է նաև, որ բանաձևում, որը շուտով կներկայացվի ԱՄՆ օրենսդիր մարմնում, ի լրումն Ադրբեջանի գործողությունների կտրուկ դատապարտման, կարձանագրվի հինգ գործնական միջոց ՝ Ադրբեջանի շրջափակման հետևանքով Արցախում խորացող հումանիտար ճգնաժամի լուծման համար։
Մասնավորապես. ԱՄՆ-ի առաջնորդությունը միջազգային հանրությանը համախմբելու և միջազգային ու բազմազգ դատարաններին Ադրբեջանի պաաատերազմական հանցագործությունները հետաքննելու միջնորդությամբ; ԱՄՆ-ի համագործակցությունը միջազգային գործընկերների, այդ թվում ՝ Արցախի իշխանությունների հետ ՝ Լաչինի միջանցքում միջազգային դիտորդների տեղակայում ապահովելու գործում։
"Բացի այդ, ԱՄՆ նախագահի քայլեր Ադրբեջանին ԱՄՆ ցանկացած ռազմական օգնության կամ անվտանգության ոլորտում օգնության անհապաղ դադարեցման և Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ բաժինը գործողության մեջ դնելու ուղղությամբ։ Նախագահի կողմից Արցախի շրջափակման և մարդու իրավունքների այլ խախտումների համար պատասխանատու Ադրբեջանի պաշտոնատար անձանց նկատմամբ օրենքով սահմանված պատժամիջոցների գծով լիազորությունների իրականացում: ԱՄՆ - ի կայուն մարդասիրական օգնության և երկարաժամկետ օգնության հուսալի ծրագիր Արցախում ադրբեջանական ագրեսիայի զոհ հայերի համար", - ասվում է հաղորդագրության մեջ և հավելում, որ Կոնգրեսի հայկական խմբակցության ղեկավարությունը գլխավորում է երկկուսակցական բանաձևը ՝ վերացնելու դաժան շրջափակումը, որը նավթով հարուստ Ադրբեջանը սահմանել է դեկտեմբերի 11-ին ՝ իրենց բնիկ հայրենիքում ՝ Արցախում բնակվող 120 000 քրիստոնյա հայերի նպատմամբ։