Արմինֆո.Լեհաստանի Սենատի արտաքին գործերի եւ ԵՄ հարցերի կոմիտեն Լաչինի միջանցքի շրջափակման առնչությամբ բանաձեւ է ընդունել:
"Ողջունում ենք Լեհաստանի Սենատի արտաքին գործերի և ԵՄ գործերի կոմիտեի կողմից բանաձևի միաձայն ընդունումը, որը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքն առանց նախապայմանների և երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը". Լեհաստանում Հայաստանի դեսպանություն: