Արմինֆո. Կառավարության որոշմամբ Նազելի Բաղդասարյանն ազատվել է Շիրակի մարզպետի պաշտոնից:
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, մեկ այլ որոշմամբ էլ Մուշեղ Մուրադյանը նշանակվել է Շիրակի մարզպետ:
Մուշեղ Մուրադյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ կարդարացնի բոլոր սպասելիքները:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնել է Նազելի Բաղդասարյանին կատարած աշխատանքի համար: Իր հերթին՝ Նազելի Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել կառավարության հետ փոխգործակցության համար. «Ինձ վստահված ժամանակահատվածում պատասխանատվությամբ կրել եմ այս կոչումը: Վստահ եմ, որ այն շարունակական ծրագրերը, որոնք մեկնարկել են մարզում, ի կատար կածվեն»: