Արմինֆո. Երևանում տեղի է ունենում ՀՀ-ԵՄ Քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին բարձր մակարդակի հանդիպումը։ Ինչպես հաղորդում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության մամլո ծառայությունը, այն գլխավորում է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորան։
«Կքննարկվի համագործակցությունը և երկխոսությունն արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտի բազմաթիվ հարցերի շուրջ, ներառյալ՝ խաղաղության գործընթացը, Լաչինի միջանցքի վերաբերյալ իրավիճակը, և վերջերս՝ Հայաստանում ԵՄ առաքելության հիմնումը», - ասվում է հաղորդագրությունում։
Ըստ հրապարակված լուսանկարի՝ հայկական կողմից երկխոսությունը համանախագահում է ՀՀ փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը: